Logo

Ռուսաստանում օմիկրոն վարակի 41 դեպք է հայտնաբերվել

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 22.12.2021LIFETECH
Ռուսաստանում օմիկրոն վարակի դեպք

Ռուսաստանում օմիկրոն կորոնավիրուսի շտամով վարակվածների թիվը հասել է 41-ի։ Այս մասին հայտնում են ՏԱՍՍ-ը և Ինտերֆաքսը՝ հղում անելով Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովային։

«Նոր շտամի տարածումը շատ դինամիկ է» – ընդգծել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը։

Կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստում Պոպովան նաև շեշտել է, որ մկներն ու առնետները նույնպես վարակվում են օմիկրոնով, ինչն անսովոր էր Covid-19-ի այլ շտամների համար։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Հարավային Աֆրիկայում առաջին անգամ հայտնաբերված շտամն արդեն հայտնաբերվել է 89 երկրում։


fastnews-ads-banner