Logo

Ռուսաստանի միջազգային պահուստները մեկ շաբաթում նվազել են 1,4 մլրդ դոլարով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:06 / 03.03.2023ԲԻԶՆԵՍ
null

 Ռուսաստանի միջազգային պահուստները փետրվարի 24-ի դրությամբ կազմել են 580.7 մլրդ դոլար՝ մեկ շաբաթվա ընթացքում կրճատվելով 0.2 տոկոսով կամ 1.4 մլրդ դոլարով:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի կենտրոնական բանկը:

Փետրվարի 17-ի դրությամբ միջազգային պահուստները կազմել էին 582.1 մլրդ դոլար։

fastnews-ads-banner