Բեռնափոխադրումների ավտոմոբիլային տրանսպորտի ազգային ասոցիացիան՝ «Գրուզավտոտրանսը», առաջարկել է սահմանափակումներ մտցնել Ռուսաստանի տարածքում օտարերկրյա փոխադրողներին ռուսական դիզվառելիքի վաճառքի հարցում։ Եթե նոր օրենքն ընդունվի, արտասահմանյան ընկերություններին պատկանող մեքենաները լրացուցիչ կվճարեն եվրոպական գներով 50 լիտրից ավելի վառելիք լիցքավորելու համար։ Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են սահմանափակող միջոց կիրառել՝ ի պատասխան արևմտյան արգելափակումների։
Առաջարկի համաձայն՝ արտասահմանյան փոխադրողները կկարողանան ռուսական գներով ավտոմեքենաները լիցքավորել 50 լիտրից ոչ ավելի դիզելային վառելիքով։ Սահմանաչափը գերազանցելու դեպքում ընկերությունները լրացուցիչ փոխհատուցում կվճարեն՝ համապատասխան Եվրոպայում վառելիքի արժեքին։ Այժմ Ռուսաստանում և ԵՄ երկրներում դիզվառելիքի միջին գները կազմում են, համապատասխանաբար, 54 և 130 ռուբլի։ Դրանից օգտվում են արտասահմանյան փոխադրողները, որոնք ավելի քան հազար լիտրը գնում են ռուսական գազալցակայաններից՝ ցածր գնով։
Առաջարկվել է վառելիքի մատակարարման սահմանափակում մտցնել՝ ի պատասխան Կալինինգրադի տրանսպորտային շրջափակման, սակայն Կալինինգրադի նահանգապետի մամուլի ծառայությունը հայտնում է, որ չափազանց դժվար կլինի իրականացնել նման սահմանափակումներ, քանի որ գրեթե անհնար է պարզել, թե որ փոխադրողները կշարունակեն ապրանքներ առաքել տարածաշրջան, ինչպես նաև, թե կոնկրետ որտեղ են բեռնատարները լիցքավորվելու։ Վառելիքի մատակարարման նմանատիպ սահմանափակումներ գործում են Իրանում, ուր արտասահմանյան ընկերությունները սահմանաչափը գերազանցելու դեպքում վճարում են տասնապատիկ։
Հունիսի կեսերին ԱՄՆ-ում բենզինի թանկացումը ստիպեց տեղական ոստիկանությանը դադարեցնել ծառայողական մեքենաների օգտագործումը: Բաժնի աշխատակիցներին խորհուրդ է տրվել հնարավորինս քիչ մեկնել կանչերի։


