Logo

Ռուսաստանում Instagram-ը հասանելի է դարձել ՄՏՍ-ի և «Բիլայնի» որոշ բաժանորդներին ՝ առանց VPN-ի

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
18:38 / 13.10.2022LIFETECH
null

Սոցցանցն աշխատում է նաև «Ռոստելեկոմի» որոշ բաժանորդների մոտ։

Instagram սոցիալական ցանցը (Ռուսաստանի Դաշնությունում արգելված է՝ որպես Meta-ի մաս) ժամանակավորապես հասանելի է դարձել որոշ հեռահաղորդակցության օպերատորների՝ առանց VPN ծառայություններից օգտվելու։

Մասնավորապես, առանց VPN-ի Instagram-ն աշխատում է ՄՏՍ բջջային օպերատորի մոտ։ Նաև ընդհատումներով Instagram-ը և Facebook-ն աշխատում են «Ռոստելեկոմում»։ Ավելի վաղ «Բիլայն»-ում Instagram-ի աշխատանքի մասին հայտնել էր նաև «Վեդոմոստի» թերթը։ «Մեգաֆոնի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ իրենք Instagram-ի ցանցում թրաֆիկի աճ չեն գրանցել։

2022 թվականի մարտի 21-ին Մոսկվայի Տվերսկոյի դատարանը բավարարեց Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության հայցը և ծայրահեղական ճանաչեց Meta-ին պատկանող Instagram-ի և Facebook-ի գործունեությունը` արգելելով նրանց աշխատանքը Ռուսաստանում:
 

fastnews-ads-banner