Ռուսաստանից Հայաստան ավիատոմսերի արժեքն այս տարվա սեպտեմբերի վերջի համեմատ նվազել է 30 անգամ։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիային (ATOR):
«Սեպտեմբերի 26-ին Մոսկվա-Երևան ավիատոմսերի ամենամատչելի առաջարկը գնահատվել է 380 հազար ռուբլի մեկ անձի համար մեկ ուղղությամբ, հոկտեմբերի 26-ի համար այս ուղղությամբ տոմսերն արժեն՝ սկսած 13 հազար ռուբլուց մեկ անձի համար մեկ ուղղությամբ ուղիղ չվերթի համար: Ուղեբեռի սակագները սկսվում են 15 հազար ռուբլուց, այսինքն՝ թռիչքը 30 անգամ էժանացել է»,- նշվում է ATOR-ի տարածած հաղորդագրությունում։
Էժանացել են նաև Տաշքենդի, Թբիլիսիի և Դուբայի տոմսերը։ Ընդհանուր առմամբ, ասոցիացիայի տվյալներով, Ռուսաստանից արտերկիր թռիչքների արժեքը սեպտեմբերի վերջի համեմատ նվազել է 4-10 անգամ՝ կախված ուղղությունից։