Logo

Ռուսաստանցի ուսանողները մշակել են երակների վիզուալիզատոր

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:45 / 19.07.2022• LIFETECH
երակների վիզուալիզատոր

Նորույթը կօգնի բուժանձնակազմին գտնել սրսկելու համար ամենահարմար տեղը։

Տյումենի ուսանողները մշակել են երակների վիզուալիզատոր՝ որոշում կայացնելու գործառույթով: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Տյումենի պետական համալսարանի մամուլի ծառայությանը։

երակների վիզուալիզատոր 1

Բժշկական գաջեթի ստեղծողները նշել են, որ դժվար հասանելի երակներ հաճախ հանդիպում են շաքարային դիաբետով, ավելորդ քաշով, մարմնի կառուցվածքային յուրահատկություններով տառապող մարդկանց մոտ, և ներարկումները դարձնում են ցավոտ պրոցեդուրա ։ Հենց դա էլ հանգեցրել է CyberVein-ի՝ երակների վիզուալացման սարքի ստեղծմանը:

երակների վիզուալիզատոր 2

Վիզուալիզատորը հագեցած է երկու ինֆրակարմիր տեսախցիկով և լազերային հեռաչափով, որոնք չափում են երակների խորությունը և հաստությունը։ Այդ տեղեկության շնորհիվ CyberVein-ը երակների պատկերը հետ է հաղորդում մաշկին և ցույց տալիս սրսկելու համար ամենաօպտիմալ կետերը:

երակների վիզուալիզատոր 3

Այն ստեղծողներից Իվան Դեմինի խոսքով՝ CyberVein-ը կդառնա AutoHem արյան նմուշառման ավտոնոմ համակարգի մի մասը, որի մշակման ուղղությամբ այս պահին աշխատում են Տյումենի պետական համալսարանի ուսանողները։
 

fastnews-ads-banner