Logo

Ռիհաննան իր հղիության մասին հայտարարել է 1996 թվականի բաճկոնով

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:51 / 01.02.2022Նորաձևություն

Rihanna- Channel clothes

Ռիհաննան և A$AP Rocky-ն երեկ հայտարարել են, որ շուտով ծնող են դառնալու: Զույգը Նյու Յորքի Հարլեմում ռոմանտիկ ֆոտոշարք է կազմակերպել, որտեղ էլ երևում է Ռիհաննայի կարգավիճակը:  

Երգչուհու երկրպագուներին հետաքրքրել է նաև նրա կերպարը՝ համարձակ և օրիգինալ։ Ռիհաննան իր մայրանալու մասին լուրը հայտնել է 1996/97 աշուն-ձմեռ հավաքածուի Chanel-ի վառ վարդագույն բաճկոնով։ Ի դեպ, բաճկոնի գույնը կարող է հուշել դեռևս չծնված երեխայի սեռի մասին։ Երգչուհին կերպարը լրացրել է ֆրանսիական ապրանքանիշի վինտաժ զարդերով, ինչպես նաև 1981 թվականին թողարկված Christian Lacroix-ի հսկայական խաչով:

Ուշադիր երկրպագուներն այն արդեն նմանեցրել են իսրայելցի մոդել Միքայելա Բերկուի սվիտերի դեկորին: Մոդելը 1988 թվականին զարդարել է Աննա Վինտուրի Vogue-ի առաջին շապիկը: 

Pregnant Rihanna

Pregnant Rihanna 1

 

fastnews-ads-banner