Ռիհանայի ոճը միշտ աչքի է ընկել իր յուրահատկությամբ, որը գրավել է ամբողջ աշխարհի նորաձևության քննադատներին և երկրպագուներին։ Իր նոր կարգավիճակի մասին հայտարարությունից հետո, սակայն, երգչուհու կերպարները նոր մակարդակի հասան։ Մերկ որովայն, խորը դեկոլտե, բարձրակրունկներ, ուլտրակարճ զգեստներ և կիսաշրջազգեստներ․ երգչուհին վերաիմաստավորեց հղիների նորաձևությունը և ապացուցեց, որ սահմաններ չկան։
Իր կերպարներն ընտրելիս երգչուհին միշտ ապավինում է սեքսուալությանը և պրովոկացիային: Իհարկե, կան այնպիսիք, որոնց ընդհանրապես դուր չի գալիս աստղի համարձակությունը։ Այդուհանդերձ, ոչ ոք չի ժխտի, որ երգչուհին իր օրինակով ապագա մայրերին ցույց տվեց, թե որքան կարևոր է վայելել հրաշալի կարգավիճակը և չվախենալ հպարտությամբ ցուցադրել այն։
Իհարկե, Ռիհանան դրանով չի սահմանափակվել. աստղը որոշել է իր Savage X Fenty պիտակի ներքո թողարկել հղիների համար նախատեսված հագուստի սեփական շարքը, որը, վստահ ենք, դուր կգա ամենահամարձակ ապագա մայրիկներին։
«Հղիության ընթացքում նրան ասել են, որ ոգեշնչման աղբյուր է եղել շատ կանանց համար, և երգչուհու հետ նրանք կոտրել են այն կարծրատիպը, թե ինչ է ընդունելի կրել հղի ժամանակ: Նա բազմիցս ցուցադրել է հղի մոդելների Fenty-ի գովազդներում: Այժմ ցանկանում է վերաիմաստավորել ապագա մայրերի մասին պատկերացումները՝ ստեղծելով ապրանքանիշ, որը թույլ կտա նրանց սեքսուալ և գեղեցիկ զգալ հղիության ընթացքում»,- The Hollywood Life-ին ասել է ինսայդերներից մեկը:


