Logo

Qualcomm-ը ցուցադրել է սմարթֆոնների առաջատար չիպը

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 01.12.2021LIFETECH
db5e8100 4edf 11ec b7fe fcedab9b4b76 - Qualcomm-ը ցուցադրել է սմարթֆոնների առաջատար չիպը

Ամերիկյան Qualcomm ընկերությունն իր տեխնոլոգիական գագաթնաժողովի ժամանակ ներկայացրել է 5G աջակցությամբ բջջային չիպ-սեթերի նոր սերունդ՝ Snapdragon 8 Gen 1։ Նախկինում ենթադրվում էր, որ չիպը կկոչվի Snapdragon 898։

Snapdragon 8 Gen 1-ը պատրաստված է 4 նմ պրոցեսի տեխնոլոգիայով և ունի8 միջուկ Cortex X2 սուպերմիջուկ, որն աշխատում է մինչև 3 ԳՀց հաճախականությամբ։ Պրոցեսորի կատարողականը, ըստ ընկերության, աճել է 20%-ով, իսկ գրաֆիկական հզորությունը՝ 30%-ով։

Qualcomm-ը նշել է, որ հաջորդ սերնդի Adreno GPU-ն հասել է PC դասի աշխատանքի:  Adreno Frame Motion Engine տեխնոլոգիայի շնորհիվ օգտատերերը խաղերում կունենան բարելավված արագություն:

Բացի այդ, ապագա սմարթֆոնների տեսախցիկի հնարավորությունները մեծացել են Snapdragon Sight տեխնոլոգիայով, որը ներառում է 18-բիթանոց ISP (Image Processing Processor), չիպը տեսախցիկից կունենա 4000 անգամ ավելի շատ տվյալներ՝ համեմատած նախորդ 14-բիթանոց պրոցեսորի հետ: Snapdragon 8 Gen 1-ը թույլ կտա, որպեսզի սարքերը կարողանան տեսանյութեր նկարահանել 8K լուծաչափով HDR10 + 64 մեգապիքսել-ով:

 


fastnews-ads-banner