Расцветали яблони и груши
Поплыли туманы над рекой
Выходила на берег Катюша
На высокий берег на крутой…

Կատյուշան , Տանյուշան, Մարգուշան , նաև Իռչկան սպասում էին իրենց սիրուն, որ պետք է վերադառնար ֆաշիստական Գերմանիայի դեմ տարվող պատերազմից, սակայն չգիտես ինչու նրանցից անմահացավ միայն Կատյուշայի անունը։
Այն դարձավ խորհդային հայտնի երգ, որի հեղինակն է Միխայիլ Իսակովսկին։ Այս երգն առաջին անգամ կատարել են Վերա Կրասովիցկայան, Գեորգի Վինոգրադովը և Վսեվոլոդ Տյուտյուննիկը՝ 1938 թ-ին ։ դրանից հետո մինչ օրս այս երգը կատարում են նախկին Խորհրդային միության բոլոր երկներում և գրեթե բոլոր երգիչները։
2015 թվականին «Ռուսսկի ռեպարտյոր» ամսագրի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքներով «Կատյուշայի» տեքստը զբաղեցրել է 13-րդ տեղը ռուսական հայտնի բանաստեղծական տողերի թոփ տասնյակում:
Ուգրանսկի շրջանի Վսխոդի գյուղի մշակութի տանն է գտնվում «Կատյուշա» երգի թանգարանը:
Երգն այնքան հայտնի է եղել, և Կատյուշան այնքան է ոգեշնչել Խորհրդային բանակին, որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ խորհդային զինվորները «Կատյուշա» Համազարկային ռեակտիվ համակարգին տվել են «Կատյուշա» անվանումը։

Այն երգում էին ամենուր, երգը դարձել էր համարձակության , ոգևորության աղբյուր, ինչպես միշտ, այս անգամ էլ կինը կարողացել է նույնիսկ կործանիչ մեքենայի միջոցով, սակայն քնքշորեն ուժ տալ առաջնագծում պայքարի մեջ գտնվող տղամարդկանց։

Տարբեր տրամաչափերի ՌԱ-ի ՝ «Կատյուշա»-ի արկերի նախատիպերի պաշտոնական փորձարկումներն ու մշակումն իրագործվել են 1929-1933 թվականներին։
«Կատյուշան» մեծ դեր է խաղացել մարտական գործողություններում։ 1941-1944 թվականներին ԽՍՀՄ-ում արտադրվել են ավելի քան 100 հազար «Կատյուշա» և նրանց համար 12 միլիոն ՌԱ։

