Քիմ Քարդաշյանը ներկայացրել է իր Skims ապրանքանիշի նոր կապսուլային հավաքածուն, որը ստեղծվել է ԱՄՆ օլիմպիական թիմի հետ համագործակցությամբ։ Այս մասին հայտնում է Variety-ն։
Համագործակցության գունապնակը կազմված էր ամերիկյան դրոշի գույներից՝ կապույտ, կարմիր և սպիտակ: Յուրաքանչյուր կտոր կրում է ԱՄՆ-ի հավաքականի և XXIV ձմեռային օլիմպիական խաղերի խորհրդանիշը, որոնք կմեկնարկեն հաջորդ շաբաթ Պեկինում: Հավաքածուն ներառում է սպորտային կոստյումներ և տան և քնի համար նախատեսված հագուստ։
«Ես ոգևորված եմ, որ Skims-ը և Team USA-ը շարունակում են միասին աշխատել ձմեռային խաղերի համար», - մեկնաբանել է Քիմը:
Կապսուլան ուղեկցվում է գովազդային արշավով, որում նկարահանվել են մարզիկներ, որոնք Օլիմպիական խաղերում կներկայացնեն ԱՄՆ: Հավաքածուն արդեն հասանելի է Skims կայքում։