Logo

Պուգաչովան 1 միլիարդ ռուբլով վաճառում է Գրյազ գյուղում գտնվող իր ամրոցը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:34 / 04.10.2022LIFETECH
null

Ալլա Պուգաչովան վաճառքի է հանել Գրյազ գյուղում գտնվող իր կալվածքը։

Ալլա Պուգաչովան որոշել է վաճառել մերձմոսկովյան Գրյազ գյուղում գտնվող իր ամրոցը։ Ռուսաստանից Իսրայել մեկնած պրիմադոննայի առանձնատան գինը մոտ 1 միլիարդ ռուբլի է։ Պուգաչովան և իր երեխաները մի քանի օր առաջ թռել են Թել Ավիվ։ Ըստ պրոդյուսեր Վլադիմիր Գինզբուրգի՝ նա Ռուսաստան էր եկել անշարժ գույքի վաճառքի հետ կապված խնդիրները լուծելու համար:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան վաճառքի է հանել մերձմոսկովյան Գրյազ գյուղում գտնվող իր ունեցվածքը։ Այդ մասին հայտնում է Mash Telegram ալիքը։

Պուգաչովայի ղյակը գնահատվում է 1 միլիարդ ռուբլի։ Այն վիկտորիանական ոճի վեցհարկանի առանձնատուն է, որի մակերեսը մոտ 2000 քմ է։

«Ըստ չհաստատված տեղեկությունների՝ Ալլա Պուգաչովան և նրա երիտասարդ ամուսինը՝ շոումեն Մաքսիմ Գալկինը, որին Ռուսաստանն օտարերկրյա գործակալ է ճանաչել, Գրյազում գտնվող իրենց ամրոցի համար հույս ունեն ստանալ 10 միլիոն դոլար»,- գրել է Solenka.info-ն։

Ամրոցի կողքին (որը պատկանում է Պուգաչովայի ամուսնուն՝ հումորիստ Մաքսիմ Գալկինին) կա անտիկ ոճի ամֆիթատրոն, կենցաղային շենք և լողավազանով բաղնիք։

Այժմ տան խնամքով զբաղվում է Ալլա Պուգաչովայի թոռը՝ դերասան Նիկիտա Պրեսնյակովը։

«Այստեղ ամեն ինչ ամենաբարձր մակարդակի է. կա ջերմոց և ձմեռային այգի, ծխելու սենյակ, բուխարի, գրադարան՝ կաղնու փայտի դարակներով, երեխաների և մեծահասակների հանդերձարաններ, տերերն ունեն ծածկապատ ննջասենյակներ, հյուրերի համար առանձին հատված: Փորագրված փայտե վահանակներ, շուշաններով պաստառներ, ոսկեզօծ սեղաններ և աթոռներ, բյուրեղյա ջահեր․ այս հարստությունը տեսնելիս մարդու շունչ է կտրվում»,- գրել է kp.ru կայքը։

Տունն ապահովված է վերելակով։ Նշվում է նաեւ, որ դրանում բազմաթիվ գաղտնի մուտքեր կան։
 

fastnews-ads-banner