«Pokémon Unite» մարտական խաղը, որը մինչ այժմ հասանելի էր միայն Nintendo Switch ում, կթողարկվի iOS-ի, iPadOS-ի և Android ի համար սեպտեմբերի 22 -ին, հայտարարել է Nintendo- :
Pokémon Unite-ն անվճար առցանց խաղ է, որը առաջին անգամ թողարկվել է Nintendo Switch ի համար հուլիսի 21-ին: Խաղի ընթացքում խաղացողները միմյանց դեմ պայքարում են 5-5 մարտերում: Մարտերի ընթացքում խաղացողները պետք է համագործակցեն թիմակիցների հետ, բռնեն վայրի պոկեմոններին, կատարելագործեն և զարգացնեն իրենց պոկեմոնները և ռազմավարականորեն հաղթեն հակառակորդներին: Խաղում հաղթելու համար խաղացողները պետք է ավելի շատ միավորներ վաստակեն, քան հակառակորդ թիմը հատկացված ժամանակում:
Խաղը հասանելի կլինի Nintendo Switch-ում և բջջային հեռախոսներում, ինչը թույլ կտա խաղացողներին կապել իրենց հաշիվները խաղի երկու տարբերակների հետ՝ սինխրոնիզացնելու իրենց նվաճումները, պահպանելու տվյալները և կերպարները:
Նախնական պատվերը հասանելի է App Store-ում և Google Play-ում:

