Հոկտեմբեր ամսին Փարիզում տեղի է ունեցել AZ Factory ապրանքանիշի ցուցադրությունը, որը հիմնել էր Ալբեր Էլբազն անսպասելի մահից անմիջապես առաջ։ Love Brings Love շոուն հարգանքի տուրք էր դիզայներին. նրա 45 գործընկերները յուրօրինակ կերպարներներ էին ստեղծել՝ ոգեշնչվելով դիզայների գաղափարներից ու արխիվներից:
SuperTech-SuperChic և Free To հավաքածուների որոշ մոդելներ, որոնց վրա Էլբազը հասցրել է աշխատել, կցուցադրվեն Փարիզի Galliera թանգարանում:
«Ալբեր Էլբազը մեր սիրելի գործընկերներից է, և մենք ուրախ ենք այս հարգանքի տուրքը մատուցել նորաձևության ոլորտին: Մենք հարգւմ ենք նրա ժառանգությունը և այցելուներին հրավիրել ենք ականատես դառնալու դիզայների ուրախ տեսլականին»,– ասել է թանգարանի տնօրեն Միրեն Արսալուսը:
Ցուցահանդեսը կբացվի մարտի 5-ին և կգործի մինչև հուլիսի 10-ը։
Կադրեր AZ Factory-ի «Love Brings Love» շոու-ից՝
- 4