Մարդկության պատմության մեջ կան մարդիկ, որոնց ճակատագրերը անքակտելիորեն կապված են գաղտնիքների ու ենթադրությունների հետ: Նրանցից մեկին հաջողվել է բացահայտել եգիպտական բուրգերի առեղծվածը և նույնիսկ հաջողությամբ կրկնել շինարարությունը, մյուսը ստեղծել է անձրև առաջացնող խառնուրդ, երրորդը պարզապես հայտնվել է ոչ մի տեղից 17 տարեկանում։ Այս մարդկանց կյանքի մանրամասները մութ են և առաջացնում են գիտնականների և սովորական մահկանացուների հետաքրքրությունը։
Լեդի Բաբուշկա/Lady Babushka
Այս կինը բազմիցս նկատվել է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության օրը արված լուսանկարներում, որտեղ պարզ երևում է, որ առեղծվածային տիկինը նկարահանել է սպանությունն իր տեսախցիկով։ Ոստիկանների՝լուսանկարներն իրենց տրամադրելու հորդորներին և առաջարկներին կինը չի արձագանքել:
Ըստ հետաքննության՝ այս տիկնոջ նկարահանած կադրերը կարող էին հետաքննությանը տեղեկատվություն հաղորդել, հետևաբար նա հետախուզման մեջ է հայտնվել։ Լրագրողները անծանոթ տիկնոջը տատիկ են անվանել գլխաշորի պատճառով. վերջինս այն կապել էր այնպես, ինչպես սովորաբար կրում են Ռուսաստանում տարեց կանայք:
7 տարի անց ստրիպտիզ ակումբի նախկին պարուհի Բևերլի Օլիվերը դիմել է ոստիկանություն՝ հայտարարելով, որ նա լեդի տատիկն է։ Աղջիկը պատմել է, որ դեպքի ժամանակ 17 տարեկան է եղել։ Նա ընկերացել է Ջեք Ռուբիի հետ, որը կրակել է Լի Հարվի Օսվալդի վրա, որն էլ իր հերթին կասկածվում էր նախագահի սպանության մեջ։
Այնուամենայնիվ, ողբերգության դեպքերի ուսումնասիրողները հիմնավոր կասկածներ ունեին Բևերլիի խոսքերի ճշմարտացիության վերաբերյալ։ Նախ, Lady Granny-ն ակնհայտորեն ավելի մեծ է թվում 17 տարեկանի համեմատ: Երկրորդ, Օլիվերն այդպես էլ չկարողացավ հետաքննությանը տրամադրել լուսանկարները:
Մինչև այսօր անհայտ տիկինը համարվում է ԱՄՆ պատմության ամենաառեղծվածային անձանցից մեկը։
Կասպար Հաուզեր/Kaspar Hauser
1828 թվականի մայիսի 26-ին Նյուրնբերգի փողոցներից մեկում տեսել են մի տարօրինակ դեռահասի։ Նա չի կարողացել բացատրել, թե ով է, և բոլոր հարցերին պատասխանել է «չգիտեմ»: Փոխարենն անդադար կրկնել է, որ ցանկանում է դառնալ հեծելազոր՝ իր հոր նման:
Ոստիկանությունում դեռահասը գրել է անունը՝ Կասպար Հաուզեր։ Չէր կարողանում ոչ քայլել, ոչ խոսել: Բայց իր հետ նամակ ուներ, որտեղ բացատրվում էր, որ կյանքի նախորդ 16 տարիներն անցկացրել է 1.5 մետր բարձրությամբ, 2 մետր երկարությամբ և 1 մետր լայնությամբ նեղ, մեկուսացված խցում։ Ուտում էր միայն շագանակագույն հաց ու ջուր և շատ էր սիրում փայլուն առարկաներ։ Կասպարին հայտնաբերելուց մի քանի տարի անց նրան սպանել են անհայտ անձինք։ Մինչ այժմ Կասպարը մութ ճակատարգրով առեղծվածային դեռահաս է մնում: Ոմանք նրան համարում են Բադենի գահի ժառանգորդ, ով, ըստ պաշտոնական վարկածի, մահացել է մանկության տարիներին։ Սակայն այս վարկածը ԴՆԹ հետազոտությամբ չի հաստատվում։ Պատմաբանների կարծիքով բոլոր 3 նամակներն իրականում հենց Կասպարն է գրել՝ խնամակալի նամակը, սպանողի նամակը և դեռահասի հավանական մոր նամակը:
Ջեք Ռիփեր/Jack the Ripper
Ջեք Ռիպերը համարվում է 19-րդ դարի ամենաառեղծվածային (և արյունոտ) կերպարներից մեկը։ Դաժան մարդասպան, որը Լոնդոնի Վեստ Էնդում թողել է մարմնավաճառների անդամահատված մարմինները։ Ջեքը որովայնի խոռոչը բացելուց առաջ, կտում էր զոհերի կոկորդը։ Ներքին օրգանների կորզումը, առնվազն երեք զոհի մոտ, ենթադրություն է առաջացրել, որ մարդասպանն ունի որոշակի անատոմիական գիտելիքներ, որոնք բնորոշ են պրոֆեսիոնալ վիրաբույժին։ Ջեքի պատճառով (անունն առաջացել է այն նամակներից, որոնք մոլագարն իբր ուղարկել է ոստիկանություն և մամուլ) առնվազն 5 զոհ կա, բայց, ըստ լուրերի, քանակն ավելին է: Ripper-ի ինքնությունը երբեք չհաստատվեց. մի պահ նա պարզապես անհետացավ՝ դառնալով արյունոտ և մռայլ լեգենդ:
Կինն Իսդալենից/Isdalskvinnen
Անհայտ կին, որի մարմինը հայտնաբերվել է Նորվեգիայի Բերգեն քաղաքի մոտ գտնվող Իսդալեն հովտում 1970 թվականի նոյեմբերի 29-ին: Մահվան տարօրինակ հանգամանքները հիշեցնում են «Թամամ շուդ» գործի հանգամանքները: Մինչ օրս շարունակվում է հետաքրքրությունը այս կնոջ անձի և նրա մահվան հնարավոր պատճառների նկատմամբ։ Դիահերձումը ցույց է տվել, որ տիկինը մահացել է իր ընդունած դեղամիջոցներից։
Իսդալենցի կնոջ ինքնությունը պարզելու փորձերի ընթացքում հայտնի է դարձել, որ վերջինս մեկնել է Նորվեգիա և եվրոպական այլ երկրներ՝ օգտագործելով առնվազն 9 տարբեր կեղծանուն։ Բացի այդ, նրա հագուստնառանց պիտակների էր։ Նման զգուշությունը թաքցնելու բոլոր հանգամանքները, որոնք կարող էին բացահայտել այս կնոջ իրական անունը, ենթադրում են, որ նրա մահը կարող է կապված լինել լրտեսության հետ:
2016 թվականին Նորվեգիայի հեռարձակման կորպորացիան (NRK) վավերագրական նախագիծ է թողարկել՝ նվիրված առեղծվածային կնոջ գործին։ Գործին խառնվել են Նորվեգիայի հետախուզական գործակալությունը, գիտնականներ Նորվեգիայից, Ավստրիայից, Ավստրալիայից, որոնք մասնագիտացած են ԴՆԹ անալիզի մեջ։
Տավրեդից տղամարդը/The Man From Taured
1954-ին սովորական մի տղամարդ մեկնում է Տոկիո։ Անձնագրային հսկողության ժամանակ, երբ անհայտ անձը ներկայացրել է իր փաստաթղթերը, անձնակազմը ապշել է. վարորդական իրավունք և անձնագիր ունեցող, արտաքինից բավականին նորմալ տղամարդը Տավրեդի երկրից էր, որի մասին ոչ ոք ու երբևէ չէր լսել: Ուղևորին հարցաքննել են և խնդրել ցույց տալ իր երկիրը քարտեզի վրա։ Նա մատնացույց է արել Անդորրան՝ նշելով, որ երբեք նման անուն չի լսել, քանի որ Տավրեդն այդ վայրում է գտնվում մոտ 1000 տարի։ Միաժամանակ նա իր անձնագրում բազմաթիվ հաստատումներ է ունեցել Ճապոնիա և այլ երկրներ այցելությունների մասին։ Տղամարդը վստահեցնում էր, որ 5 տարի է գործուղում է աշխարհով մեկ, և մինչ այդ ոչ մի խնդիր չի ունեցել։ Մինչ հանգամանքների պարզումը տղամարդուն ուղարկել են հյուրանոց, որտեղից նա անհետացել է առանց որևէ հետքի: Ոչ ոք չի կարող բացատրել այս իրադարձությունը մինչ օրս։