Բացի այդ, ակցիայի մասնակիցները ներկ են լցրել մեքենաների վրա:
Extinction Rebellion կազմակերպության անդամները հերթական արմատական էկո ակցիան են իրականացրել, որի ընթացքում սև ներկ են լցրել Փարիզի ավտոսրահի ստենդում ցուցադրված կարմիր Ferrari 328, 360 և 430 մեքենաների վրա։ Բացի այդ, խմբի որոշ անդամներ սոսնձել են իրենց սուպերքարերին:
Մասնակիցներն այցելել են ավտոսրահ՝ բարձրաձայնելու իրենց բողոքն ընդդեմ «մեքենայի ինդիվիդուալ մոդելի»։ Այն բանից հետո, երբ որոշ ակտիվիստներ սուպերքարերին սև ներկ են լցրել և սոսնձել իրենց մեքենաներին, մյուս ցուցարարները դրանց վրա պաստառ են կախել, որի վրա գրված է եղել՝ «Գլոբալ ինքնաոչնչացում»:
Բնապահպան ակտիվիստները հայտարարել են, որ ավտոմոբիլային արդյունաբերությունը պատասխանատու է Ֆրանսիայում ջերմոցային գազերի արտանետումների 15 տոկոսի համար: Խմբի անդամները կլիմայի փոփոխության հիմնական մեղավորներ են համարում ավտոարտադրողներին:
Անցյալ տարվա սեպտեմբերին գերմանացի բնապահպան ակտիվիստները դատի են տվել BMW-ին և Mercedes-Benz-ին։ Ըստ նրանց՝ ավտոարտադրողները ոչինչ չեն անում ջերմոցային գազերի վնասակար արտանետումները նվազեցնելու համար։