Հայտնի լրագորղ Նունե Սիմոնայնը, ով այժմ բնակվում է ԱՄՆ-ում պատմում է, թե ի՞նչ է կատարվում Կալիֆորնիա նահանգում պանդեմիայի օրերին։
–Բոլորը պայքարում են այդ անտես թշնամու դեմ, -ասում է նա, և հավելում, որ բոլորը պահպանում են համընդհանուր կանոնները որոնք սահմանվել են պետական մակարդակով, դրանք են ՝ դիմակ կրելը, ձեռնոցների առկայությունը և ախտահանիչ նյութերի կիրառումը։ –Պրակտիկան ցույց տվեց, որ ձեռնոցների առկայությունը այնքան էլ պարտադիր չեն, բացառությամբ բանկոմատներից օգտվելիս և կրեդիտ քարտերի օգտագործման ժամանակ, սակայն դիմակները պարտադիր են։
Լրագրողը նշում է , որ այդ ամենը արվում է առանց որևէ մեկի վերահսկողության, մարդիկ սովորել են զգուշանալ իրենց իսկ անվտանգության համար։
ԱՆդրադառնալով պետական աջակցությանն ու դրանից բխող ծրագրերին, Նունե Սիմոնյանը նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացի ստանում է 1200 դոլար, և այդ խմբի մեջ են ներառված նաև անչափահասներն ու սոցիալական որոշակի կարգավիճակ ունեցող անձիք։
Առավել մանրամասն՝ տեսանյութում․

