Կորոնավիրուսի նոր տեսակի՝ Omicron մուտացիայով վարակվելու դեպքեր են հաստատվել աշխարհի 57 երկրում։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում, որը հրապարակվել է այսօր:
ԱՀԿ-ն ընդգծել է, որ նոր շտամի մասին տեղեկությունը ստացել է կազմակերպության բոլոր 6 շրջանից։ Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ վերջերս Հարավային Աֆրիկայում կտրուկ աճել է կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը։ Ըստ բժիշկների ենթադրության՝ հիվանդացության աճի պատճառը հենց Omicron-ն է:
«Նախնական վերլուծությունները ցույց են տալիս, որ Omicron-ում առկա մուտացիաները կարող են նվազեցնել հակամարմինների չեզոքացնող ակտիվությունը, ինչը հանգեցնում է բնական իմունիտետի պաշտպանվածության նվազեցմանը: Ավելի շատ տվյալներ են անհրաժեշտ՝ գնահատելու համար, թե արդյոք կարող են հանգեցնել բնական իմունիտետի պաշտպանվածության նվազեցմանը, թե ոչ» – ասում է ԱՀԿ-ն:
Աղբյուրը՝ korrespondent