Nvidia-ն օգտատերերին խոստացել է փոխարինել այրված GeForce RTX 4090 գրաֆիկական քարտերը։
GeForce RTX 4090-ի թողարկումից մի քանի ամիս անց Nvidia-ն, այդուամենայնիվ, մեկնաբանեց 12VHPWR հոսանքի մալուխի հալման խնդիրը: Nvidia-ի հայտարարությունը հայտնվել է տեխնոլոգիական հսկայի պաշտոնական կայքի՝ «Աջակցություն» բաժնում։
Ընկերությունը գրել է, որ նոյեմբերի 18-ից տեղյակ է եղել ամբողջ աշխարհում 50 RTX 4090-ի այրման մասին։ Nvidia-ն շարունակում է ուսումնասիրել խնդիրը, և հնարավոր է՝ հետագայում միջադեպերի թիվն աճի։
Ըստ տեխնոլոգիական հսկայի՝ բռնկումների ճնշող մեծամասնությունն առաջանում է վիդեոքարտին 12VHPWR միակցիչի թերի միացման պատճառով։
Խնդիրներից խուսափելու համար ընկերությունը խորհուրդ է տվել նախ միացնել հոսանքի մալուխը վիդեո քարտին և դրանից հետո միայն ստացված սթեքը տեղադրել համակարգի բլոկում և միացնել այն մայր պլատային: Այս ալգորիթմը թույլ կտա համոզվել, որ 12VHPWR միակցիչը ճիշտ է տեղադրված:
Դրանով հանդերձ՝ Nvidia-ն խոստացել է բոլոր տուժած օգտատերերին տրամադրել երաշխիքային ծառայություն, որը ներառում է վնասված սարքավորումների վերանորոգում կամ ամբողջական փոխարինում։ Ընդգծվում է, որ ընկերությունը կփոխարինի կամ կվերանորոգի ոչ միայն Founders Edition-ի օրիգինալ մոդելները, այլ նաև Nvidia-ի գործընկերների՝ Gigabyte-ի նման վիդեո քարտերը։


