Logo

Նեյրոնային ցանցը միավորել է Վան Գոգի, Մոնեի և Մունկի հայտնի նկարները

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:56 / 12.09.2022• LIFETECH
Նեյրոնային ցանց

Ուշագրավ վիդեո՝ մի քանի պատկերի համադրության տարբերակներով:

DALL-E արհեստական բանականության մոդելում Outpainting գործառույթի օգնությամբ նեյրոնային ցանցը կարող է ընդլայնել նկարների և ցանկացած այլ պատկերների սահմանները՝ ինչ-որ բան ստեղծելոով օգտատիրոջ կոնկրետ խնդրանքով: Orb Amsterdam-ի մշակողները դրա համար շատ անսովոր գործառույթ են կիրառել՝ մեկ կտավի սահմաններն ընդլայնելու փոխարեն նրանք որոշել են համատեղել մի շարք հայտնի նկարներ:

Տեսանյութ՝ OrbAmsterdam-ից (Twitter)

 

Տեսահոլովակի հեղինակներն օգտագործել են հայտնի նկարիչների չորս ստեղծագործություն.

  •  «Կանագավայի մեծ ալիքը»․ Կացուսիկա Հոկուսայ,
  • «Ճիչ»․ Էդվարդ Մունկ,
  • «Աստղալից գիշեր»․ Վան Գոգ,
  • «Գորտը»․ Կլոդ Մոնե։

Տեսանյութում ցուցադրվում է մի քանի նկար միացնելու համար մի քանի տարբերակներ օգտագործելու հնարավորություն։ DALL-E-ն հաշվի է առնում ոճը և գունային գամման՝ առաջացնելով սահուն անցում մի աշխատանքից մյուսը: Այս կերպ դուք կարող եք ստեղծել հսկայական կտավներ, որոնք լրացնում են միմյանց:
 

fastnews-ads-banner