Netflix-ը նոր կայք է բացել, որտեղ ներկայացված են ընկերության 10 լավագույն ֆիլմերն ամբողջ աշխարհից: Ընկերությունն դեռ հոկտեմբերին էր հայտնել դիտումների չափման առաջիկա փոփոխությունների մասին:
Ինչպես անունն է հուշում, կայքը ներկայացնում է Netflix-ի 10 ամենադիտված ֆիլմերն ու շոուները ամբողջ աշխարհում: Վարկանիշը բաժանված է ֆիլմերի (անգլերեն), հեռուստահաղորդումների (անգլերեն), հեռուստահաղորդումների (ոչ անգլերեն) և ֆիլմերի (ոչ անգլերեն):
Յուրաքանչյուր վերնագիր ունկի ցուցիչ, որը ցույց է տալիս, թե քանի շաբաթ է բովանդակությունը եղել Թոփ 10-ում և օգտատերերի դիտման համար ծախսած ժամերի քանակը: Netflix-ը նաև ցույց է տալիս, թե որ երկրներում է ամենից շատ դիտվել յուրաքանչյուր ֆիլմ կամ սերիալ։ Ցանկը կթարմացվի ամեն շաբաթ երեքշաբթի օրերին՝ երկուշաբթիից կիրակի ընկած ժամանակահատվածի տվյալներով:
Netflix-ի Top 10-ում ներառված են ոչ միայն ընկերության օրիգինալ բովանդակությունը, այլ նաև արտոնագրված ֆիլմեր և շոուներ։ Netflix-ն անցյալ ամիս հայտարարել է, որ այժմ դիտարկելու է ընդհանուր դիտված ժամերը՝ 2 րոպեի փոխարեն՝ որոշելու իր Top 10 վարկանիշը:
Հանրաճանաչ ֆիլմերի և հեռուստասերիալների ցուցակները դիտելու համար ծառայության բաժանորդագրվելու կարիք չկա: Պարզապես պետք է նոր կայք տեղափոխվել: Ցանկերը հասանելի են նաև TSV և Excel ֆայլերի տեսքով:
աղբյուրը՝ The Verge