Netflix-ը Malone Souliers-ի համատեղ հավաքածու է ստեղծում՝ հիմնված Bridgerton շարքի վրա: Հավաքածուն կներառի 15 մոդել՝ նվիրված շարքի հերոսների ոճին: Հավաքածուի թողարկման ճշգրիտ ժամկետները դեռ հայտնի չեն, հայտնի է միայն, որ այն վաճառքի կհանվի 2022 թվականին: Կոշիկները կարժենան մոտ 450-600 դոլար:
Malone Souliers-ի հիմնադիր և դիզայներ Մերի Էլիս Մելոնը կստեղծագործի Regency-ի դարաշրջանի գեղագիտությամբ, բայց ժամանակակից լուծումներով:
«Ես Bridgerton-ի մեծ երկրպագու եմ. այս շարքը պատկերացնում է անցյալը հեղափոխության և ուրախության զգացումով: Այս համագործակցությունը դիզայնի առումով շատ հուզիչ է, այն մեզ թույլ է տալիս ընկղմվել Regency-ի նորաձևության շքեղության մեջ», – շեշտել է դիզայները:


