Մետաղական պատյանով նորաոճ աքսեսուար՝ սովորական ֆիթնես թևնոցի գնով։
Huami-ն թողարկել է նոր Amazfit POP 2 ժամացույցը: Այն GTS 4 դիզայնով, բայց ավելի փոքր գործառույթներով բյուջետային մոդել է: Սարքը համալրվել է 1,78 դյույմանոց AMOLED էկրանով՝ 368 × 448 պիքսել թույլատրությամբ և Always On Display տեխնոլոգիայով։
Պատյանը պատրաստված է ալյումինե խառնուրդից, իսկ կողային կոճակը՝ պողպատից։ Ապահովում է պաշտպանություն խոնավությունից և փոշուց՝ համաձայն IP68 ստանդարտի:
Amazfit POP 2-ն աջակցում է սրտի զարկերի և արյան թթվածնի 24-ժամյա մոնիտորինգին, ինչպես նաև 100+ սպորտային ռեժիմներին և քնի որակի գնահատմանը: Ինչ վերաբերում է մարտկոցի ծառայությանը, ապա արտադրողը պնդում է, որ այն ինքնավար կաշխատի մինչև 10 օր:
Բարձրախոսը և խոսափողը թույլ են տալիս ժամացույցով ստանալ մուտքային զանգեր՝ զուգակցված սմարթֆոնից: Կապն օգտագործում է Bluetooth 5.2 LE: Ժամացույցն աշխատում է Zepp OS-ով, որը համատեղելի է Android-ի և iOS-ի հետ:
Amazfit POP 2-ը Հնդկաստանում կթողարկվի 3999 ռուփիով (≈20 000 դրամ) և հասանելի կլինի երկու գույներով: Ավելի ուշ սպասվում է թողարկում այլ շուկաներում: