Logo

Նայեք այս հազվագյուտ Bugatti-ին, որը վերակենդանացրեց ապրանքանիշը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:45 / 21.07.2022• LIFETECH
Bugatti EB 110

Այդ մեքենաներից ընդամենը 30 հատ է եղել։ Մոդելը թողարկվել է ընկերության հիմնադիր Էտորե Բուգատիի պատվին։

Այս տարվա օգոստոսի վերջին Gooding & Company-ն աճուրդի կհանի ամենահազվագյուտ Bugatti EB 110 սուպերքարը՝ Super Sport մոդիֆիկացիայով։ Արտադրության հինգ տարվա ընթացքում ֆրանսիացի ինժեներները թողարկել են ընդամենը 139 բացառիկ սուպերքար, որից 30-ը ստացել է Super Sport մոդիֆիկացիա։ Նման մոդիֆիկացիան առանձնանում է թեթև թափքով և ուժային համակարգով։ Մեքենայի աճուրդից նախատեսում են ստանալ մոտ 3,5 միլիոն դոլար։

Bugatti EB 110-1

Բացի թեթև թափքից, այս Bugatti-ն առանձնանում է շարժիչի հզորությամբ: 3,5 լիտրանոց չորս տուրբիններով V12 շարժիչը հասցվել է մինչև 612 ձիաուժի։ Ագրեգատը համալրված է վեցաստիճան «մեխանիկայով» և լիաքարշակ համակարգով։ Սուպերքարը «հարյուրի» է հասնում 3,3 վայրկյանում։ Առավելագույն արագությունը ժամում 354 կիլոմետր է։

Bugatti EB 110-2

Վաճառքի հանվելիք նմուշը 1994 թվականին բաժին հասավ առաջին սեփականատիրոջը Գերմանիայում: Մոտ երեք տասնամյակ սուպերմեքենան եղել է Ճապոնիայում և եվրոպական մի շարք երկրներում: Ամբողջ ժամանակ այն անցել է հազար կիլոմետրից պակաս ճանապարհ: 

Bugatti EB 110-3

Փետրվարի վերջին վաճառքի էր հանվել 2008 թվականի արտադրության Bugatti Veyron ավտոմեքենա՝ ներկված բեժի միանգամից երկու երանգներով։ Հազվագյուտ սուպերմեքենայի համար վաճառողը 1,6 միլիոն դոլար է ուզել:

Bugatti EB 110-3

fastnews-ads-banner