Logo

ՆԱՍԱ-ն 11 մլն բուժաշխատողի անվամբ արծաթե ցուցատախտակ կուղարկի Մարս

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
00:00 / 19.06.2020LIFETECH
200617 plate2 - ՆԱՍԱ-ն 11 մլն բուժաշխատողի անվամբ արծաթե ցուցատախտակ կուղարկի Մարս

ՆԱՍԱ-ն մտադիր է հուլիսի 20-ին հատուկ արծաթյա ցուցատախտակ ուղարկել Մարս՝ նվիրված կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարող բուժաշխատողներին:

Ինչպես ներկայացնում է Fox News-ը, ցուցատախտակը, որի վրա 11 մլն անուն նշված կլինի, կարմիր մոլորակ կուղարկվի Perseverance մարսագնացով:

«Ցանկանում ենք մեր գնահատանքը ցույց տալ նրանց, ովքեր մի կողմ են դրել իրենց անձնական բարեկեցությունն ուրիշների բարօրության համար: Հուսով ենք, որ երբ ապագա սերունդներն ուղևորվեն Մարս և ուսումնասիրեն մեր մարսագնացը, կհիշեն, որ 2020թ․ նման մարդիկ են ապրել Երկրի վրա»,- ասել է առաքելության փոխղեկավարը:

7.6 սմ լայնությամբ և 12.6 սմ երկարությամբ ցուցատախտակի վրա պատկերված է առողջապահության և բժշկության ոլորտի խորհրդանիշ հանդիսացող գավազանի շուրջ փաթաթվող օձը և Երկիր մոլորակը, որին պահում է գավազանը:


fastnews-ads-banner