Տիեզերանավն ավելի հեռու է գտնվել տիեզերքում, քան մարդկային թռիչքի համար նախատեսված ցանկացած այլ մեքենա:
NASA-ն Երկրից հեռավորության նոր ռեկորդակիր ունի: Այդ մասին հայտնում է Space-ը։
Ներկայում «Օրիոն» տիեզերանավը պտտվում է Լուսնի շուրջ: Այն գերազանցել է Երկիր մոլորակից հեռավորության նախորդ ռեկորդը, որը սահմանել էր Apollo 13 առաքելության ռովերը դեռևս 1970 թվականին:
Orion-ն արձակվել է դեպի Լուսին Artemis 1 առաքելության շրջանակում: 2022 թվականի նոյեմբերի 26-ին այն թռել է տիեզերք՝ Երկրից ավելի հեռու, քան ցանկացած երկրային փոխադրամիջոց․ գտնվել է մեր մոլորակից 401 798 կմ հեռավորության վրա։
Տիեզերանավն արձակվել է նոյեմբերի 16-ին՝ Space Launch System մեքենայով՝ Artemis 1 առաքելության շրջանակում, Ֆլորիդայի Քենեդու տիեզերական կենտրոնից: