Logo

ՆԱՍԱ-ի տիեզերակայանի վերջին բեռը լուսնի հողի եռաչափ պատկերն է

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 16.08.2021Լրահոս
1b5d81c970c20cad7e653521a15ce746 - ՆԱՍԱ-ի տիեզերակայանի վերջին բեռը լուսնի հողի եռաչափ պատկերն է

ՆԱՍԱ-ն մեկ քայլ ավելի մոտ է Լուսնի և Մարսի վրա  գաղթու ստեղծելուն՝ օօգտագործելով երկնային մարմինների հողը: Universe Today-ը նշում է, որ Միջազգային տիեզերակայանի պաշարների համալրման հարցում ՆԱՍԱ-ի վերջին առաքելությունը ներառում է մի համակարգ, որը նախատեսված է Լուսնի և նման այլմոլորակային մակերևույթների եռաչափ տպագրության ցուցադրման համար:

Redwire Regolith Print Project-ը (RRP) զուգահեռ կաշխատի գործող տպիչ համակարգի (ManD) հետ`փորձարկելու 3D տպագրության մոդելավորված ռեգոլիթը: Հաջողության դեպքում ISS-ի անձնակազմը փորձարկելու է ստացված նյութի ուժը տիեզերքում՝ տեսնելու՝ արդյոք այն կարող է դիմանալ Երկրից դուրս գտնվող ծանր պայմաններին:

Գիտնականները տարիներ շարունակ պատկերացրել են բնակավայրեր տեղական հողի վրա, սակայն այս փորձարկումը համեմատաբար իրատեսական է: Այն իր հերթին կարող է նվազեցնել շինանյութերի քանակը, որոնք ՆԱՍԱ-ն առաքում է Լուսին և Մարս:

6c519d9b21c93daff85dcb26857406a5 - ՆԱՍԱ-ի տիեզերակայանի վերջին բեռը լուսնի հողի եռաչափ պատկերն է


fastnews-ads-banner