Logo

Նախորդ շաբաթվա ամփոփում. Bitcoin, Shiba Inu, Dogecoin…

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 03.01.2022LIFETECH
Cryptocurrency

Աշխարհի ամենահայտնի կրիպտոարժույթ Bitcoin-ը երկար ժամանակ չէր կարողանում անցնել 50.000 դոլարի սահմանագիծը, չնայած աշնանը այն ռեկորդ էր սահմանել՝  հասնելով գրեթե 70.000 դոլարի։

Ըստ Coinmarketcap-ի՝ Bitcoin-ի գինը վերջին շաբաթվա ընթացքում իջել է 8%-ով, իսկ մեկ մետաղադրամի համար տրվում է 47000 դոլարից պակաս։ Կրիպտոարժույթի շուկայական կապիտալիզացիան կազմում է 887 միլիարդ դոլար: Որոշ վերլուծաբանների կանխատեսումներով՝ այս տարի փոխարժեքը կարող է բարձրանալ մինչև 200.000 դոլար, սակայն նման կանխատեսումներ բավականին շատ են եղել։

Մեկ այլ կրիպտոարժույթ՝ Ethereum-ն այժմ արժե մոտ 3.800 դոլար, մինչդեռ կրիպտոարժույթի փոխարժեքը շաբաթական նվազել է 6.7%-ով։ Ethereum-ի շուկայական կապիտալը կազմում է 451 միլիարդ դոլար:

Իլոն Մասկի աջակցող Dogecoin կրիպտոարժույթը մեկ շաբաթվա ընթացքում էժանացել է գրեթե 10%-ով։ Փոխարժեքը 0.1715 է, իսկ շուկայական կապիտալիզացիան՝ 22.7 մլրդ դոլար։

Մեկ այլ հայտնի արժույթ Շիբա Ինուն էժանացել է 12.3%-ով, Սոլանան՝ 13.7%-ով, իսկ Կորդանան՝ 8.4%-ով։


fastnews-ads-banner