Logo

Մոդել Իմանը թողարկել է իր առաջին օծանելիքը՝ նվիրված հանգուցյալ ամուսնուն՝ Դեյվիդ Բոուիին

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 18.11.2021LIFETECH
534b76d8b052a98fc6a0256fd386a55e ce 4723x2946x0x458 cropped 960x600 - Մոդել Իմանը թողարկել է իր առաջին օծանելիքը՝ նվիրված հանգուցյալ ամուսնուն՝ Դեյվիդ Բոուիին

Թոփ մոդել Իմանը թողարկել է իր առաջին բուրմունքը Love Memoir՝ «Սիրո հիշողություններ» անվամբ և նվիրված է հանգուցյալ ամուսնուն, ինչպես նաև նրանց համատեղ ճանապարհորդություններին և ամառանոցին:

«Ես ուզում եմ խրախուսել մարդկանց տոնել իրենց հիշողությունները: Ես 66 տարեկան եմ, և ինձ համար պարզ է, որ կյանքիս վերջում ամենակարևորն ու հարազատը մեր հիշողություններն են, որոնցով կիսվում ենք սիրելիների հետ։ Այս բուրմունքը հարգանքի տուրք դարձավ իմ հավերժական սիրո և նվիրվածությանն իմ ամուսնու հանդեպ»,– ասել է Իմանն օծանելիքի թողարկման մասին:

Օծանելիքը ներառում է փայտային նոտաներ Բոուիի սիրելի Tom Ford Noir Extreme օծանելիքի պատվին (Իմանն այն կրում էր ամեն օր ամուսնու մահից հետո), ինչպես նաև բերգամոտի, վարդի, ֆրանսիական վանիլի և սև հաղարջի նոտաներ, որոնք հիշեցնում են իրենց երկուսի ճանապարհորդությունը Իտալիայում և հարսանիքը Ֆլորենցիայում:

Love Memoir օծանելիքը վաճառքում կհայտնվի նոյեմբերի 19-ից և հասանելի կլինի օծանելիքի, մարմնի լոսյոնների և սփրեյի տեսքով, արժեքը՝  25-85 դոլար:

Թոփ մոդել Իմանն ու Դեյվիդ Բոուին ամուսնացել են 1992 թվականին և ամուսնացած են եղել ավելի քան 20 տարի՝ մինչև երաժշտի մահը՝ 2016 թվականը։

 


fastnews-ads-banner