Մարկ Ցուկերբերգ՝ 115,2 միլիարդ դոլար

2015 թվականին, երբ Ցուկերբերգ և Պրիսցիլա Չանի ընտանքիում ծնվեց նրանց դուստրը՝ Մաքսիման, նրանք բաց նամակով հայտարարեցին․ «Կյանքի ընթացքում իրենց ընկերության բաժնետոմսերի 99 տոկոսը տրամադրելու են իրենց ստեղծած հիմնադրամին՝ ապագա սերունդների բոլոր երեխաներին «հավասարությունը խթանելու համար»։ Ի, դեպ, հետո զույգը ևս երկու դուստր է ունեցել՝ Ավգուստան և Աուրելիան։
Թեդ Թերներ՝ 2.4 միլիարդ դոլար

Մեդիամագնատ, CNN-ի հիմնադիրը Թեդ Թերները երեք անգամ ամուսնացել և բաժանվել է (նրա ամենահայտնի ամուսնությունը դերասանուհի Ջեյն Ֆոնդայի հետ էր), ունի հինգ երեխա։ Սակայն նրանք չեն ժառանգի նրա հսկայական կարողությունը։ Թերներն այն 40 միլիարդատերերի թվում է, որոնք իրենց ունեցվածքի կեսը կամ ավելին նվիրաբերել են բարեգործությանը Giving Pledge-ի միջոցով: Օրինակ՝ նա մեկ միլիարդ դոլար է նվիրաբերել ՄԱԿ-ին։
Ռիդ Հասթինգս՝ 4.1 միլիարդ դոլար

Netflix-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն միլիարդատեր Ռիդ Հասթինգսը նախընտրում է բավականին համեստ ապրելակերպ վարել. երեկոները նախընտրում է տանը ժամանակ անցկացնել կնոջ և երկու երեխաների հետ և սերիալներ դիտել։ Նա նաև հոգ է տանում ընտանի կենդանիների մասին, այդ թվում՝ նիգերիական զույգ այծերի: Հասթինգսը նույնպես մասնակցում է The Giving Pledge-ին, ինչը հաստատում է, որ իր երեխաները զգալիորեն ավելի փոքր ժառանգություն կստանան:
Ջորջ Լուկաս՝ 4,8 միլիարդ ԱՄՆ դոլար

«Աստղային պատերազմների» ստեղծողը վաճառեց իր Lucasfilm ընկերությունը Disney-ին կարճ ժամանակ անց, նա հայտարարեց, որ իր կարողության մեծ մասը կհատկացվի կրթական բարեգործական կազմակերպություններին: Նշենք, որ ընկերության վաճառքը մոտ 4 միլիարդ ԱՄՆ դոլարի շահույթ էր բերել։ «Կրթությունը մարդկության գոյատևման բանալին է», - ասել է Լուկասը:
Հայտնի ռեժիսորն ունի երեք որդեգրած երեխա և մեկ կենսաբանական դուստր՝ Էվերեստ անունով։
Բիլ Գեյթս և Մելինդա Գեյթս՝ 126 միլիարդ դոլար

Բիլ Գեյթսի անձնական կարողությունը կազմում է 119,4 միլիարդ դոլար, իսկ նրա նախկին կնոջ՝ Մելինդա Գեյթսի կարողությունը՝ 6,6 միլիարդ դոլար:
Ամուսնալուծությունից առաջ զույգը որոշել է, որ կարողության մեծ մասը տրամադրվելու է իրենց բարեգործական հիմնադրամին։ Բիլ Գեյթսն ասել է, որ մեծ գումարը կփչացնի իր երեխաներին, և նա ցանկանում է, որ նրանք իրենք հաջողակ դառնան։


