Logo

Միջնադարի արահետով. Խորանաշատը՝ «7 առավել վտանգված» ծրագրի մեջ

Հեղինակ
Ասպրամ Սարատիկյան
00:00 / 25.06.2020LIFETECH
Բացառիկ
աաաաա - Միջնադարի արահետով. Խորանաշատը՝ «7 առավել վտանգված» ծրագրի մեջ

VNews-ը շարունակում է իր <<Միջնադարի արահետով>> շարքը, սակայն հաշվի առնելով երկրում տեղաշարժման սահմանափակ հնարավորությունները, այս անգամ պամությունը կներկայացնենք ոչ թե ֆիլմի տեսքով , այլ գրավոր տարբերակով և լուսանկարներով։

Մենք հաճախ ենք անդրադառնում 13-րդ դարի պատմամշակությաին կոթողներին, քանի որ միջնդարյան հայ ճարտարապետությունը առանձնանում է իր հարուստ ճարտարապետական կոթողներով։

Եվրոպական ժառանգության 14 օբյեկտներ  ընդգրկվել են 2020 թվականի «7 Most Endangered» ծրագրի ցանկի մեջ, որոնց թվում է նաև Տավուշ աշխարհի խորհրդանիշներից՝ Խորանաշատ վանական համալիրը:

Վանական համալիրը՝ որ ունեցել է նույնիսկ համալսարան , այժմ հսկում է սահմանը։  Երևանից 207 կմ հեռավորության վրա, մարդկությունից ու աշխարհից կտրված, անտառներով շրջապատված մի հեռու անկյունում է գտնվում Խորանաշատը։
Մերձակա Չինարի և Այգեձոր գյուղերի համար ուխտատեղի դարձած վանքը, գտնվում է սահմանից մոտ 500 մ հեռավորության վրա։
Մշտապես հակառակորդի կրակի առաջ կանգնած Խորանաշատը ուխտավորների պակաս չունի։
Չինարիից դեպի Խորանաշատ ճանապարհն անցնում է անտառածածկ արահետով, պետք է քայլել լուռ քանի որ հակառակորդը շատ մոտ է։
Խորանաշատը ինչպես արդեն նշեցի 13-րդ դարի կառույց է, իսկ Խորանաշատ է կոչվել, որովհետև ունի տասը խորան։ Վանքը հիմնադրել է Վանական վարդապետը, ով եղել է Մխիթար Գոշի աշակերտը։
Վահրամյանների հայտնի իշխանական տոհմից Վահրամ Բ Գագեցին հանձն է առել վանքի հովանավորությունը։
Այսօր պահպանվել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, Գավիթը, Սուրբ Կիրակի գմբեթավոր մատուռի մնացորդները , պարսպի հատվածները և գերեզմանատունը։

fastnews-ads-banner