
Microsoft-ը հայտարարել է, որ մտադիր է արագացնել անցումը նոր Windows 11 օպերացիոն համակարգին, հայտնում է Engadget պորտալը։
Windows 11-ի տեղադրման գործընթացը քայլ առ քայլ գործընթաց է, և ոչ բոլոր համակարգիչները, որոնք համապատասխանում են նոր ՕՀ-ին, կարող են թարմացում ստանալ:
Ընկերության թոփ-մենեջերներից մեկի՝ Ջոն Քեյբլի խոսքով, Windows 11-ն ավելի մատչելի կդառնա Windows 10 համակարգիչների համար, որոնք համապատասխանում են օպերացիոն համակարգի բոլոր պահանջներին։ Windows 10, 2004 կամ ավելի նոր տարբերակից օգտվողները կարող են թարմացնել Windows 11:
Ընկերության պլանի համաձայն՝ բոլոր համապատասխան սարքերը կկարողանան թարմացնել նոր օպերացիոն համակարգը մինչև 2022 թվականի կեսերը: Բացի այդ, Microsoft-ը նշել է, որ Windows 10-ն այժմ միայն տարին մեկ անգամ կստանա անվտանգության թարմացում: