Logo

#Մի բան պատմե՞մ/ «Հայկավարդի հավը․սերը թունդ էր, գինին՝ քիչ»․Անի Սարատիկյան

Հեղինակ
Ասպրամ Սարատիկյան
00:00 / 02.05.2020LIFETECH
Բացառիկ
42045460 2169910496616673 8991056212137082880 n 1 - #Մի բան պատմե՞մ/ «Հայկավարդի հավը․սերը թունդ էր, գինին՝ քիչ»․Անի Սարատիկյան

Հանրակացարանի երկրորդ և երրորդ հարկերը բաժանում էին Լոռեցի Հայկավարդին ու Սերոժին։ Սերոժը սենյակը կիսում էր ընկերների հետ, որոնք սիրո և կյանքի հանդեպ սեփական ընկալումներն ունեին, ինչը շատ հաճախ ամփոփվում էր հերթական շշի դատարկ գլգլոցով …
Վաչոն, Արմենն ու Արթուրը ակնհայտ հեգնում էին Հայկավարդին։
_ Ա դրա ինչն ես սիրմ, ոչ տեսք ունի ոչ խելք ունի ոչ էլ մի կարգին խոսիլ գիդե լե բան ես ասմ դառած շան պես հարձակվմ ա…
Սերը թունդ էր գինին քիչ, Սերոժը լավ չէր նկատում այդ ամենը, ի պատասխան այդ ամենին հրանոթի պես կրակում էր
_Ա բա նրա ճակատը~
_Ա տնաքանդ ամեն ինչ լսած էինք, բայց ճակատը՞…. տղերք ամուսնանալիս ուշադիր կլիք ճակատը սիրուն ըլի, չիմ հեչ…. ասում էին ու հռհռում, հռհռում չրխկացնում…

Սերոժի սիրտը, դրանց հռհռոցը, Հայկավարդի կարմիր թշերը~ անփոփոխ մնացին ողջ գիշեր…

Հայկավարդը լոռեցի էր, ու զարմանալիորեն ոչ թե միամիտ այլ մուզմուզ.
Գիշերը լուսացավ, լուսացավ են մտքով թե ինչպե՞ս կարելի է վրեժ լուծել, վիճե՞լ … ոչ, նեղանա՞լ … ոչ… հապա ինչ անել…
Օրը լուսացավ, հանրակացարանը դատարկվեց։
Հայկավարդը կնոջը բնորոշ` պահուստով աղջիկ էր, պահուստից հանեց հետը բերած տնական հավն ու ուզածիդ պես կարմրացրեց…
Եկավ պահը սոված ուսանողության վերադարձի, հանրակացարանից մինչև ժողինստիտուտ բուրում է Ալավերդուց եկած հավը…
Հայկավարդը հաղթական հավը ձեռքին բարձրացավ երրորդ հարկ, եռյակին մի քամրահական սպանիչ հայացք ուղղեց, ու Սերոժին թե.
_ Սերոժ ջեն, լա տես քու հմար էս ինչ եմ սարքել, ես ու դու տինք ուտիլ սրանց հասմ չի էս էս էս…..
Սերոժը փոշմանած գրպանից հանեց վերջին կոպեկներով գնած կինոյի տոմսերը, որ ուր որ է պիտի սկսի…
_Էէէ վախտ էիր գթել կինո գնալու…
Հավը պահ տվին կողքի սենյակում իրենք գնացին Ռաջ Կապուրի հետքերով…
Օրը մթնեց.
Վրեժը` Հայկավարդի աչքերում, քաղցը` Սերոժի ստամոքսում եկան.
_ Իիիի թաղեմ ձեզ, ուրա հավը, կերել եք՞…
Պատասխան չկա…
Պատասխանը ֆոլգայում փաթաթած հավի աճյունն էր, ու խռմփացնող կուշտ եռյակը…
Սերը զսպում էր Սերոժին, թե բան չկա կորժիկ կուտենք, ցասումը հունից հանում Հայկավարդին ու մեկը մեկի եռևից հանրակացարանի պատուհանից թռչում էին ստուգման գրքույկներ, անձնագրեր, միակ և անկրկնելի կոստյումներ…
Զայրույթից ալիքվող Հայկավարդը նկատեց ուտող խմող եռյակի պատի լատիներեն գրությունը ` in vino veritas! (Ճշմարտությունը գինու մեջ է)
_Հաա՞ գինու միջին ա ՞
Դե որ գինու միջին ա շրխկ... դե որ գինու միջին ա շրխկ…. ֆողեմ ձեր գլուխը…
Հայկավարդը դինջացավ, գինին ողողեց հանրակացարանը, արարչի «արյունը» խաղաղացրեց ամենեցուն։


fastnews-ads-banner