Logo

«Մեկ տրակտոր՝ մեկ գյուղ». Արսլանյան հիմնադրամ

Հեղինակ
Մարինե Մելիքյան
14:04 / 13.10.2022LIFETECH
Բացառիկ
null

«Մեկ տրակտոր՝ մեկ գյուղ» ծրագիրը ևս մեկ տրակտոր նվիրեց, այս անգամ՝ Լոռու մարզի Մեծավան գյուղին: Սա երրորդն էր: Ծրագրի նախաձեռնությունն Արսլանյան հիմնադրամինն է: Մատենադարանում հիմնադրամն ամփոփեց կատարված աշխատանքը և նախանշեց առաջիկա անելիքները:

«Արսլանյան» հիմնադրամը ստեղծել է Արսլանյան ընտանիքի ամենաերիտասարդ սերունդը 2020 թվականին՝ աջակցելու հայ համայնքներում գյուղատնտեսության և հողագործության զարգացմանը:

Ստեղծելով «Մեկ տրակտոր՝ մեկ գյուղ» նախագիծը՝ հիմնադրամն իր առջև նպատակ է դրել հնարավորինս բարելավել գյուղացու աշխատանքը:

Հիմնադրամի ստեղծումն ու գործունեությունը պայմանավորված է վերջին հումանիտար ճգնաժամերով: Հայաստանում բարեգործական աշխատանքների մեկնարկը տրվել է 44-օրյա պատերազմի հաջորդ օրվանից:

Հիմնադրամի գործունեությունը ներկայացնում է Արսլանյան ընտանիքի անսասան նվիրվածությունն իր հայրենի երկրի ապագա սերունդներին:

 

fastnews-ads-banner