McDonald's ռեստորանը ներկայացրել է նոր McCrispy բուրգերը։ Այդ առթիվ կայացել է աքսեսուարներով խաղային աթոռի շնորհանդես, որը ստացել է McCrispy Ultimate Gaming Chair անվանումը` հայտնում է PC Gamer պորտալը։
Արտաքինից աթոռը նման է ստանդարտ գեյմերային բազկաթոռի՝ մեջքի և պարանոցի համար նախատեսված բարձերով: Այն պատրաստված է ապրանքանիշի դեղին ու սև գույներով՝ «M» տառի տեսքով մեծ տարբերանշանով։ Աթոռը պատված է յուղոտ բծերի նկատմամբ դիմակայուն հատուկ կաշվով։ Աթոռի տարբերակիչ առանձնահատկությունը ներկառուցված ջեռուցման տարան է, որը թույլ է տալիս տաք բուրգերներ և այլ արագ սնունդ պահել։
Բացի այդ, ամրացված է նաև ֆրիի, սոուսների, ըմպելիքների և անձեռոցիկների համար նախատեսված ստենդ։
Հայտնի է, որ թողարկվել է ընդամենը չորս աթոռ, և դրանք պաշտոնապես հնարավոր չէ գնել․ դա մրցանակ է ԱՄՆ-ում անցկացվող McDonald's-ի մրցույթի հաղթողների համար։