Logo

Մասկը զարմացած է, որ Բայդենն իրեն հանդիպման չէր հրավիրել

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 06.08.2021Լրահոս
1529528665 0 264 3714 2353 1920x0 80 0 0 bd894c35e3de3702775d86866c352b18 - Մասկը զարմացած է, որ Բայդենն իրեն հանդիպման չէր հրավիրել

Tesla-ի էլեկտրամոբիլներ արտադրող ընկերության տնօրեն Իլոն Մասկը զարմացել է, որ Բայդենն իրեն չի հրավիրել էլեկտրական մեքենաների վերաբերյալ հանդիպմանը:

«Այո, տարօրինակ է թվում, որ Տեսլային չհրավիրեցին», – գրել է Մասկն՝ ի պատասխան սոցցանցի օգտատերերից մեկի թվիթերյան գրառման: Business Insider-ի տվյալներով Tesla-ին բաժին է ընկել ԱՄՆ-ում էլեկտրական մեքենաների վաճառքի մոտ 74%-ը:

Հինգշաբթի Սպիտակ տան էլեկտրամոբիլներին վերաբերող միջոցառումը ներառում էր նախագահ Բայդենի և ավտոընկերությունների ղեկավարների միջև բանակցություններ, ինչպիսիք են Ford-ը և General Motors-ը: Հանդիպման շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենը հրամանագիր է ստորագրել, որը նպատակ է դրել մինչև 2030 թվականը էլեկտրամոբիլների մասնաբաժինը հասցնել երկրում վաճառվող ուղևորատար ավտոմեքենաների կեսին:


fastnews-ads-banner