Logo

Մասկը մտադիր է Twitter-ի արժեքի ավելի քան 10 անգամ աճ գրանցել սոցիալական մեդիայի հավելվածով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:47 / 04.04.2023LIFETECH
null

The Wall Street Journal-ը հաղորդում է, որ Մասկը վերջերս իր թիմին հայտարարել է, թե կանխատեսում է Twitter-ի ներկա արժեքի՝ շուրջ 20 մլրդ դոլար, ավելի քան 10 անգամ աճ, և այդ ամենը՝ սոցիալական մեդիայի հավելվածը օգտատերերի ֆինանսական կյանքի հիմնական մաս դարձնելու շնորհիվ:

Պարբերականը նկատում է, որ այդ պլանները կրկնում են Մասկի անցած ճանապարհը PayPal-ի հետ, թեև 250 մլրդ դոլար գնահատմամբ Twitter-ը կզիջեր մոտ 85 մլրդ դոլար արժողությամբ PayPal-ին:

WSJ-ի զեկույցում ասվում է, որ Մասկը համաժողովում պատմել է, թե պատրաստվում է դիվերսիֆիկացնել սոցցանցի մի կերպ գոյատևող գովազդային բիզնեսը, որը պատմականորեն կազմել է վաճառքների մեծ մասը:

Թիմին ուղղված իր ուղերձում Մասկը հայտարարել է աշխատակիցների բաժնետոմսերի պլանի մեկնարկի մասին և շեշտել, որ տեսնում է «հստակ, բայց դժվար ճանապարհ»՝ ապագայում գնահատվելու ավելի քան 250 մլրդ դոլար:

Հաղորդվում է, որ այս տարվա սկզբին Twitter-ը դիմել է ԱՄՆ-ում կարգավորող լիցենզիաների համար՝ միաժամանակ մշակելով իր հարթակում վճարային գործառույթներ ավելացնելու ծրագրակազմ:

Ավելի վաղ PYMNTS-ը գրել էր, որ Twitter-ը Մասկի կողմից ձեռք բերելուց հետո գովազդատուները բազմիցս լքել են հարթակը՝ վկայակոչելով բովանդակության զսպվածության և հարակից խնդիրների մասին իրենց մտահոգությունները: Գովազդից եկամուտները կազմում էին տարեկան 5 մլրդ դոլար։ Հաղորդվում էր, որ մինչև 2022թ. նոյեմբեր հարթակը կորցրել է իր գովազդային պարտավորությունների կեսը:

fastnews-ads-banner