Logo

Մասկը հայտնել է, թե ով է վճարում Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի համար 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:27 / 19.10.2022LIFETECH
null

Մասկը հայտարարել է, որ SpaceX-ն ամսական 20 միլիոն դոլար է կորցնում Starlink տերմինալներին վճարելու համար։

Ամերիկացի ձեռներեց, SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը Twitter-ում գրել է, որ Պենտագոնից ոչ մի գումար չի ստանում Ուկրաինայում Starlink արբանյակները շահագործելու համար։

Ձեռնարկատերը պարզաբանել է, որ Ուկրաինայում Starlink-ի 25000- տերմինալից 11000-ի աշխատանքը  վճարում են որոշ երկրներ, ընկերություններ և անհատներ։ Մնացածի համար Մասկի ընկերությունն ամսական 20 մլն դոլար է վճարում։

Մասկը հայտնել է, որ ավելի վաղ դիմել է ԱՄՆ պաշտպանության նախարարությանը՝ Ուկրաինայում Starlink տերմինալների աշխատանքը ֆինանսավորելու խնդրանքով, սակայն հետո հետ է վերցրել դիմումը։

«ԱՄՆ պաշտպանության նախարարությունից փող չկա, բայց մի քանի այլ երկրներ, կազմակերպություններ և անհատներ վճարում են 25000 տերմինալներից մոտավորապես 11000-ի համար... SpaceX-ն ամսական մոտ 20 միլիոն դոլար է կորցնում չվճարված ծառայությունների համար, որոնք կապված են կիբերանվտանգության պաշտպանության միջոցների բարձրացման հետ, բայց մենք կշարունակենք դա անել»,- գրել է ձեռնարկատերը։
 

fastnews-ads-banner