«Marvel Rivals»-ի նոր խաղի թեստային տարբերակն արդեն փորձարկվել է: Ընկերությունը, սակայն, մինչև խաղալը փորձարկողներին խնդրել է ստորագրել մի կետ, ըստ որի՝ խաղից հետո նրանք չպետք է բացասական արտահայտվեն «Marvel»-ի նոր արտադրանքի մասին: Այս ամենն առաջացրել է օգտատերերի դժգոհությունը: «Ցավում ենք չափազանց սահմանափակ պայմանների պատճառով առաջացած շփոթության, կասկածի և հիասթափության համար: Ներողություն ենք խնդրում այն կասկածների համար, որոնք առաջացել են այս պայմանների սխալ հաղորդման հետևանքով: Մենք ակտիվորեն խրախուսում ենք բոլորին կիսվել իրենց անկեղծ մտքերով, առաջարկություններով և քննադատություններով», - ասվում է «Marvel Rivals»-ի թվիթերյան գրամռման մեջ:
Խաղը մշակել է չինական խաղային հսկա «NetEase» ընկերությունը՝ «Marvel Games»-ի հետ համատեղ:


