Forbes. Մարկ Ցուկերբերգը կորցրել է կարողության կեսը և դուրս մնացել ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց թոփ 10-ից։
Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը վերջին 12 ամիսների ընթացքում կորցրել է իր անձնական ունեցվածքի կեսից ավելին և դուրս մնացել ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց ցուցակի թոփ 10-ից՝ ըստ Forbes ամսագրի։
Գործարարը երրորդից տեղափոխվել է տասնմեկերորդ հորիզոնական։ Forbes-ի տվյալներով՝ սեփական ընկերության բաժնետոմսերի գնի անկման ֆոնին Ցուկերբերգը կորցրել է մոտ 76,8 մլրդ դոլար։
Սեպտեմբերի սկզբին նրա ակտիվների արժեքը կազմում էր մոտ 57,7 միլիարդ դոլար, որի արդյունքում ՏՏ հսկայի գործադիր տնօրենը ֆինանսական կորուստների գծով դարձավ ԱՄՆ ռեկորդակիրը վերջին մեկ տարվա ընթացքում։
Ցուկերբերգը միլիարդատեր է դարձել 2008 թվականին՝ Facebook սոցիալական ցանցը հիմնելուց չորս տարի անց։ Այդ ժամանակ ձեռնարկատերն ընդամենը 23 տարեկան էր։ Forbes-ի կարծիքով՝ Meta-ի հիմնադրի ապագա հաջողությունն առաջին հերթին կախված է նրանից, թե արդյոք ընկերությունը կարո՞ղ է գրագետ իրականացնել Metaverse նախագիծը։
Forbes-ի վարկածով՝ ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է SpaceX-ի և Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը (251 մլրդ դոլար)։ Երկրորդ տեղում Amazon-ի նախկին գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսն է (151 մլրդ դոլար), իսկ բարերար, Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը եզրափակում է լավագույն եռյակը (106 մլրդ դոլար):