Logo

Մարկ Ցուկերբերգը քննադատել է Apple-ի մեսենջերը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:22 / 18.10.2022LIFETECH
null

Մարկ Ցուկերբերգը WhatsApp-ն ավելի անվտանգ է համարում, քան Apple-ի iMessage-ը։

Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը WhatsApp-ը համեմատել է iMessage-ի հետ՝ նշելով, որ Apple-ի ֆիրմային մեսենջերը բավականաչափ անվտանգ չէ։ Այդ մասին հայտնում է TechSpot պորտալը։

Instagram-ում Ցուկերբերգն ասել է, որ WhatsApp-ը շատ ավելի անվտանգ է, քան iMessage-ը. այն պաշտպանված է ծածկագրերով, որոնք գործածվում են iPhone-ում և Android-ում, այդ թվում՝ խմբային զրույցներում։

Նա նաև հպարտացել է կրկնօրինակումները և անհետացող հաղորդագրություններն ամբողջությամբ ծածկագրելու ֆունկցիայի ներդրմամբ: WhatsApp-ի բոլոր նշված առավելությունները Apple-ի iMessage-ում չկան։

Նրա գրառումն ուղեկցվում է գովազդային պատկերով, որը ցույց է տալիս երեք տեսակի հաղորդագրություններ՝ տեքստային, iMessage՝ iPhone-ում և WhatsApp, որը նշված է որպես ծածկագրված:

fastnews-ads-banner