Logo

Մարդկության պատմության 10 ամենամեծ բնական աղետները

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 07.12.2021Լուրեր
Բացառիկ
բնական աղետներ

Այսօր Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է:

1988 թվականի դեկտեմբերի 7-ին Սպիտակում՝ տեղական ժամանակով 11 անց 41 րոպե 22.7 վրկ-ին ավերածություններ եղան Հայաստանի 21 քաղաքներում և 324 գյուղերում: Ուժգնությունն էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Այն հայտնի է իր ծանր հետևանքներով և համարվում է աշխարհի մանրամասն ու համակողմանի ուսումնասիրված երկրաշարժերից մեկը:

Վերհիշենք մարդկության պատմության ամենասարսափելի և մահաբեր բնական աղետները:

Երկրաշարժ Սիրիայում. 1202 թվական

1202 թվականի երկրաշարժը, որի էպիկենտրոնը Մեռյալ ծովում էր, ոչ այնքան հզոր էր, որքան երկարատև ու մասշտաբային. այն զգացվել էր Սիրիայի և Հայաստանի միջև գտնվող հսկայական տարածքում։ Մահացածների ճշգրիտ թիվն անհայտ է. 13-րդ դարում ոչ ոք չէր հաշվում բնակչության թիվը, բայց նույնիսկ ամենասկեպտիկ գնահատականներով երկրաշարժը խլել է ավելի քան մեկ միլիոն մարդու կյանք:

Երկրաշարժ Չինաստանում. 1556 թվական

Մարդկության պատմության ամենաավերիչ երկրաշարժերից մեկը տեղի է ունեցել 1556 թվականի հունվարի 23-ին Չինաստանում: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Հուանհե գետի (Հուանհեն սկիզբ է առնում Տիբեթյան լեռներից ու թափվում է Դեղին ծով) աջ վտակ Վեյհեի շրջանում, և ազդել է Չինաստանի մի քանի նահանգների 97 շրջանում։ Երկրաշարժն ուղեկցվել է սողանքներով և գետերի ջրանցքների փոփոխություններով, որոնք իրենց հերթին հանգեցրել են հեղեղումների և տների ու տաճարների սաստիկ հրդեհներով ավերածին: Աղետի ազդեցությունը զգացվել է նույնիսկ էպիկենտրոնից 500 կիլոմետր հեռավորության վրա։ Ջրհեղեղի արդյունքում հազարավոր գյուղեր հայտնվել են ջրի տակ, միլիոնավոր մարդիկ փախստական են դարձել։ Ըստ պաշտոնական տվյալների`ջրհեղեղի հետևանքով ավելի քան 800.000 մարդ է մահացել։

Երկրաշարժ և ցունամի Պորտուգալիայում, 1755 թվական

Լիսաբոնի երկրաշարժը տեղի է ունեցել 1755 թվականի նոյեմբերի 1-ին՝ առավոտյան ժամը 9-ին: Ծովում առաջին հետցնցումներից մինչև այն պահը, երբ 15 մետրանոց ցունամին ծածկել է քաղաքի կենտրոնական ափը, տևել է ընդամենը քսան րոպե: Բնակիչների մեծ մասը եկեղեցիներում էին. նրանք նշում էին բոլոր սրբերի օրը, հետևաբար փրկության հնարավորություն չունեին: Լիսաբոնում հրդեհներ են սկսվել ու տևել 10 օր։ Մայրաքաղաքից բացի, տուժել են պորտուգալական 16 այլ քաղաք, իսկ հարևան Սետուբալը գրեթե ամբողջությամբ հավասարվել էր զրոյի: Երկրաշարժի զոհ է դարձել 40-60.000 մարդ։ Վերացել են ճարտարապետական ​​գոհարներ Օպերան և Թագավորական պալատը, Կարավաջոյի, Տիցիանի և Ռուբենսի գլուխգործոցները:

Մեծ փոթորիկ. 1780 թվական 

Մեծ փոթորիկը կամ San Calixto II փոթորիկը մարդկության պատմության մեջ ամենահզոր և մահաբեր արևադարձային ցիկլոնն է: Այն ծագել է 1780 թվականի հոկտեմբերի սկզբին Կաբո Վերդե կղզիների շրջանում և մոլեգնել մեկ շաբաթ շարունակ: Հոկտեմբերի 10-ին, ժամում 320 կիլոմետր արագությամբ, San Calixto II-ը հարվածել է Բարբադոսին, Մարտինիկային (Փոքր Անթիլյան կղզեխմբի մի կղզյակ), Սենթ Լուչիային (Արևելյան Կարիբյան կղզի) և Սենթ Եվստատիուսին՝ թողնելով հազարավոր մահացածներ ամենուր: Տուժել են Դոմինիկա, Գվադելուպե, Անտիգուա և Սենթ Քիթս կղզիները։ Մեծ փոթորիկն ավերել է ամեն բան՝ սկսած տներից մինչև նավեր. ծանր թնդանոթները լուցկու պես թռչում էին օդում։ Մարդկային զոհերի առումով San Calixto II փոթորիկի բռնկման ժամանակ ընդհանուր առմամբ զոհվել է 27.000 մարդ։

Կրակատոա հրաբխի ժայթքում. 1883 թվական 

izverzhenie vulkana krakatau 1883 goda u svideteley lopnuli barabannye pereponki a zvuk obletel planetu chetyre raza 1616590445 b - Մարդկության պատմության 10 ամենամեծ բնական աղետները

Կրակատոա հրաբուխը մի քանի ժայթքում է ունեցել պատմության ընթաքում: Ամենաավերիչը 1883 թվականի օգոստոսի 27-ին տեղի ունեցածն է: Մարդկության պատմության ամենահզոր պայթյունի արդյունքում 20 խորանարդ կիլոմետր մոխիր, 11 մետր բարձրությամբ գոլորշու շիթ և քարեր բառացիորեն ջարդուփշուր են արել Ճավա և Սումատրա կղզիների միջև գտնվող Զոնդյան նեղուցի հրաբխային կղզին: Ալիքները 7 անգամ պտտվել են երկրագնդի շուրջ և ձևավորել 36 մ բարձրությամբ ցունամի, որը հարվածել է ափին. այն խլել է 36.000 մարդու կյանք: Ընդհանուր առմամբ, Կրակատոայի ժայթքման արդյունքում մահացել է 200.000 մարդ։

Ջրհեղեղ Չինաստանում. 1931 թվական

Չինաստանի ջրհեղեղները, որոնք հաջորդել են մեկը մյուսին, ընդհանուր առմամբ խլել են 4 միլիոն կյանք։ Պատմաբանները կարծում են, որ սա մարդկության պատմության ամենամեծ և ողբերգական բնական աղետն է։ 1931 թվականի օգոստոսին Յանցզի և Հուանհե «Դեղին գետ» գետերը, որոնք երկարատև անձրևների հետևանքով դուրս են եկել իրենց ափերից, քանդել են ամբարտակները և հոսել՝ սրբելով ամեն ինչ իրենց ճանապարհին: Ջուրն ամբողջությամբ ոչնչացրել է գյուղատնտեսությունը մի քանի տասնյակ նահանգներում, իսկ Գաոյու քաղաքը, որը գտնվում է լճի ափին, ամբողջությամբ վերացել է։ Բոլոր նրանք, ովքեր չեն մահացել ջրից, մահացել են ավերածություններից, սովից և համաճարակներից:

Ուասկարանի ձնահոսք, 1970 թվական

1970 թվականի մայիսի 31-ին երկրաշարժի պատճառով, որի էպիկենտրոնը գտնվում էր Խաղաղ օվկիանոսում, Պերուի Յունգայ նահանգում գտնվող Ուասկարանի լեռից ժայռասառույց ձյունը պոկվել է և շարժվելով ժամում հազար կիլոմետր արագությամբ՝ ծածկել է Ռիո Սանտա գետի հովտում գտնվող Ռանրագիրք և Յունգայ քաղաքները, որոնցից մնացել է միայն գերեզմանատունը՝ Քրիստոսի պատկերով:

Ընդամենը մի քանի րոպեում ձնահյուսը երկրի երեսից ջնջել է մի քանի քաղաք ու գյուղ, ներառյալ Կասմա և Չիմբոտե նավահանգիստները: Կատակլիզմի արդյունքը (հեղեղում, հեղեղ)՝ 70.000 զոհ, որոնց շարքում էին չեխ ալպինիստներ, ովքեր պատրաստվում էին գրավել Անդերը (Անդյան լեռներ), և 150.000 վիրավոր։ Պերուում ութօրյա սուգով հարգել են  ձնահյուսի պատճառով մահացած մարդկանց հիշատակը:

Բհոլա ցիկլոն. 1970 թվական

Uragan Jendrju - Մարդկության պատմության 10 ամենամեծ բնական աղետները

Բհոլա արևադարձային ցիկլոնը 20-րդ դարի ամենավատ բնական աղետներից մեկն է։ 1970 թվականի նոյեմբերի 13-ին 15 մ բարձրությամբ ալիքը հարվածել է Արևելյան Պակիստանի կղզիներին և ափերին՝ քշելով ամբողջ բնակավայրերն ու գյուղատնտեսական հողերը: Կարճ ժամանակում մահացել է 500.000 մարդ: Աղետը քաղաքական հետևանքներ է ունեցել. անկարգություններ եղան, որոնց մասնակիցները մեղադրում էին Պակիստանի կառավարությանն անգործության և հետևանքների դանդաղ վերացման մեջ։ Արևելյան Պակիստանի և կենտրոնական կառավարության միջև քաղաքացիական պատերազմ է սկսել, որի արդյունքում հռչակվել է Բանգլադեշի անկախությունը։

Ամենահայտնի բարեգործական միջոցառումներից մեկը Ջորջ Հարիսոնի կազմակերպած համերգն էր. հրավիրելով բազմաթիվ հայտնի կատարողների՝ նա մեկ օրում հավաքել է քառորդ միլիոն դոլար:

Եվրոպական շոգ, 2003

d06aca49bafba6e50bc6c79b949ef33a 960x640 - Մարդկության պատմության 10 ամենամեծ բնական աղետները

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր 2003 թվականի շոգն ամենաբարձր ջերմաստիճանն էր մայրցամաքում: Այն անակնկալի է բերել եվրոպական երկրների առողջապահական համակարգը, որը պատրաստ չէր նման սթրեսի, երբ ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր և հազարավոր մարդիկ բժշկական օգնության կարիք ունեն: Հատկապես տուժել է Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Հունգարիան, Խորվաթիան և Բուլղարիան: Որոշ շրջաններում ջերմաստիճանը չի իջել +40° С-ից։ Առաջինը տուժել են տարեցները, ինչպես նաև ալերգիա ունեցողներն ու սրտանոթային հիվանդություններով տառապողները։ Ընդհանուր առմամբ, այդ ամառ եվրոպական մայրցամաքում զոհվել է մոտ 70.000 մարդ։

Ցունամի Հնդկական օվկիանոսում. 2004 թվական 

7ad4179402e900acb67727c968c130f1 960x586 - Մարդկության պատմության 10 ամենամեծ բնական աղետները

2003 թվականի եվրոպական շոգին գրեթե զուգահեռ Հնդկական օվկիանոսում ցունամի է տեղի ունեցել: 2004 թվականի դեկտեմբերի 26-ի մահացու ալիքը Հնդկական օվկիանոսի պատմության մեջ ամենախոշոր երկրաշարժի հետևանքն էր։ Նրա ուժգնությունը Ռիխտերի սանդղակով կազմել է 9 բալ, ինչի արդյունքում առաջացել է ցունամի, որի բարձրությունը ափամերձ գոտում կազմել է 15 մ, իսկ ցողման գոտում՝ 30 մ։ Երկրաշարժից 1.5 ժամ անց ցունամին հասել է Թաիլանդի ափեր, 2 ժամ անց՝ Շրի Լանկա և Հնդկաստան, և խլել 250.000 մարդու կյանք։

 


fastnews-ads-banner