Հունվարի 15-ին 91 տարեկան հասակում մահացել է իտալացի մոդելավորող և Cerruti 1881 բարձր նորաձևության տան հիմնադիր Նինո Չերրուտին։ Նա հոսպիտալացվել է իտալական Վերչելի քաղաքում՝ ազդրի վիրահատության համար, սակայն չի փրկվել առաջացած բարդություններից։
Չերրուտին 20 տարեկանում ժառանգել է ընտանեկան բիզնեսը, որը հիմնադրել է նրա պապը 1881 թվականին, սակայն հենց Նինոն է այն վերածել բարձր նորաձևության տան.
Առաջին Cerruti 1881 բուտիկը բացվել է 1967 թվականին Փարիզում:
Չերրուտին բազմաթիվ կերպարներ է նախագծել ֆիլմերի համար՝ Pretty Woman, The Silence of the Lambs և Basic Instinct, ինչպես նաև եղել է Ferrari Formula 1 թիմի պաշտոնական դիզայները: