Logo

Մահացել է Nintendo խաղային կոնսոլի ստեղծողը

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 10.12.2021LIFETECH
fb4c1cbad956f55de905f214cbea5624 ce 2517x1570x0x3 cropped 960x600 - Մահացել է Nintendo խաղային կոնսոլի ստեղծողը

Ճապոնական Nintendo խաղային կոնսոլների ստեղծող Մասայուկի Ուեմուրան հեռացել է կյանքից 78 տարեկան հասակում, հայտնում է Kyodo գործակալությունը։  Մահվան պատճառը չի հաղորդվում։

Ուեմուրան միացել է Nintendo-ին 1971 թվականին, երբ ճապոնական ընկերությունը նոր էր սկսում աշխատել վիրտուալ ժամանցի տարածքում:  Նա պատասխանատու էր Nintendo Entertainment System (NES) և Super Nintendo Entertainment System (SNES) տեսախաղերի կոնսոլների մշակման համար: Ուեմուրայի մշակած NES և SNES կոնսոլների յուրահատկությունն այն էր, որ դրանցում օգտագործում էր խաղերի հետ փոխարինելի քարթրիջներ, որոնց ստեղծման գործում ներգրավված էր նաև Ուեմուրան։

Երկու կոնսոլների համաշխարհային վաճառքը գերազանցել է 100 միլիոն միավորը: Սա թույլ է տվել Nintendo-ին դառնալ տեսախաղերի արդյունաբերության առաջատար ընկերություններից մեկը: 2004 թվականին՝ ընկերությունից հեռանալուց հետո դասավանդել է Ճապոնիայի Կիոտոյի համալսարանում։

 

 


fastnews-ads-banner