53 տարեկանում մահացել է դիզայներ Պիտեր Հիդալգոն։ Նա կյանքից հեռացել է հունվարի 17-ին, սակայն այս մասին հայտնի է դարձել միայն հիմա։
Մահվան պատճառը պարզ չէ։ Ընկերն ու նախկին գործատու Միգել Անդովերը պատմել է, որ Հիդալգոն վերջերս ապրում էր անօթևանների կացարանում՝ սպասելով բնակարանային սուբսիդավորմանը:
Պիտերը ծնվել է Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո Դոմինգոյում։ Նա ընդունվել է Altos de Chavon School of Design (Նյու Յորք Փարսոնսի մասնաճյուղ), իսկ ուսման ընթացքում 1987 թվականին արժանացել է «Տարվա լավագույն դիզայներ» մրցանակին։
Հիդալգոն իր կարիերան սկսել է հայրենիքում, իսկ 1994 թվականին տեղափոխվել է Նյու Յորք։ 2010 թվականին նա արժանացել է Fashion Group միջազգային մրցանակի՝ «Ծագող աստղ» անվանակարգում։