Logo

MacBook Pro-ն քիչ էր մնում սպաներ տիրոջը

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 07.12.2021LIFETECH
MacBook Pro

Apple MacBook Pro-ի սեփականատերը տուժել է նոութբուքի ինքնաբուխ բռնկման պատճառով, հայտնում է Gizmochina պորտալը։

Սարքը քնի ռեժիմում է եղել և բռնկվել է սեփականատիրոջ մահճակալի տակ։ Տղամարդն արթնացել է հալած նոութբուքի պլաստիկի հոտից: Փորձելով բռնել MacBook Pro-ից՝  այրել է ձեռքերը: Պորտալի կարծիքով, եթե օգտատերը ժամանակին չնկատեր հրդեհը, միջադեպը կարող էր ավարտվել մահով:

Նախկինում որոշ ավիաընկերություններ արգելել էին ինքնաթիռով տեղափոխել նոթբուքի այս մոդելը պայթուցիկ համարվող մարտկոցի պատճառով:


fastnews-ads-banner