Logo

Լյուցիֆերը Սիցիլիայում. Եվրոպայում ամենաբարձր ջերմաստիճանն այստեղ է

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 13.08.2021Լրահոս
8cd63731 60c722df552ebbe6a51e5eaf3af42fa8 - Լյուցիֆերը Սիցիլիայում. Եվրոպայում ամենաբարձր ջերմաստիճանն այստեղ է

Եթե Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ​​հաստատի չափումներն, ապա դրանք կգերազանցեն Աթենքում 1977 թվականին գրանցված եվրոպական ռեկորդը:

Ըստ Սիրակուզայի տեղական օդերևութաբանների նախնական տվյալների՝ իտալական Սիցիլիա կղզու ափին գտնվող քաղաքում գրանցվել է Եվրոպայի պատմության ամենաբարձր ջերմաստիճանը՝ 48.8 ° C: Հետևաբար, զարմանալի չէ, որ նոր ջերմային ալիքը ստացել է Լյուսիֆեր անունը, գրում է Science Alert-ը:

«Հրդեհները ավերել են Իտալիան, և մեր էկոհամակարգը՝ Եվրոպայում ամենահարուստներից և ամենաթանկարժեքներից մեկը, սպառնալիքի տակ է», – ասել է Սիրակուզայի քաղաքապետ Ֆրանչեսկո Իտալիան:

Համաձայն Իտալիայի կառավարության վիճակագրության՝ հունիսի 15-ից ի վեր փրկարարները վերացրել են 44.442 անտառային հրդեհ, ինչը զգալիորեն ավելին է, քան նախորդ տարվա ամռանը գրանցված 26.158 հրդեհը: Ըստ օդերևութաբանների՝ ջերմության ալիքը Իտալիայի հարավում առաջանում է անտիցիկլոնի պատճառով: Իտալական մեդիան անտիցիկլոնն անվանել են «Լյուցիֆեր»: Կանխատեսվում է, որ Լյուսիֆերը կշարունակի շարժվել Իտալիայից հյուսիս՝ ստեղծելով սարսափելի պայմաններ:


fastnews-ads-banner