Love Republic ապրանքանիշը ներկայացրել է աշուն-ձմեռ նոր հավաքածուի գովազդային արշավը։ Այն նվիրված է ազատությանը, էներգիային, էմանսիպացիային և բնության հետ միասնությանը:
Նկարներում մոդելներն առօրյա տրիկոտաժով են, վառ կանաչ գույնի զգեստով, կորսետով, կարճ վերնաշապիկով, լայնածավալ բաճկոններով և մորթյա բաճկոններով՝ խաղաղ լեռնային լանդշաֆտի ֆոնին:
«Love Republic-ի աղջիկը բաց է ամեն նորի համար, անկախ է ու ազատ: Նա չի վախենում սադրիչ լինելուց, սիրում է ուշադրության կենտրոնում լինել և իր համար միշտ ընտրում է միայն լավագույնը։ Նրա տեսքը արտացոլում է հիմնական նորաձևության միտումները , որոնք օգնում են բացահայտել իր` բնությունից տրված զգայականությունն ու սեքսուալությունը», – ասվում է ապրանքանիշի հայտարարության մեջ:
- 5