Levi’s-ը հայտնել է իր՝ չին-կանադական Clot ապրանքանիշի հետ նոր համագործակցության մասին: Նրա ոգեշնչման աղբյուրը Վագրի գալիք տարին էր։ Այս մասին հաղորդում է Hypebeast-ը:
«Մենք ցանկանում էինք չինական մշակույթին առնչվող ինչ-որ բան ստեղծել, և հնարավորություն ունենալով ինչ-որ բան անել չինական Ամանորի նախաշեմին, խորացել ենք դրա նշանակության մեջ», – ասել է Clot-ի հիմնադիր և ստեղծագործական տնօրեն Էդիսոն Կուն-Հեյ Չենը:
Հավաքածուն ներառում է բաճկոններ, միդի երկարությամբ կիսաշրջազգեստներ և կարճ ջինսեր՝ ամբողջը՝ վագրային գծերով դենիմից: