Logo

League of Legends-ը Չինաստանից տեղափոխվել է Եվրոպա (տեսանյութ)

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 25.08.2021Լրահոս
49062449413 8dc1cfe8c2 k.0 - League of Legends-ը Չինաստանից տեղափոխվել է Եվրոպա (տեսանյութ)

Աշխարհի ամենամեծ սպորտային մրցաշարը՝ League of Legends-ը, Չինաստանից տեղափոխվել է Եվրոպայում ներկայումս չբացահայտված վայր, հայտնում է Riot Games-ը: Տեղափոխումը տեղի է ունենում մրցույթի մեկնարկից ընդամենը շաբաթներ առաջ:

Ստորև ցուցադրված տեսանյութում Riot-ի esports-ի ղեկավար Ջոն Նեդհեն ասում է, որ ճանապարհորդության սահմանափակումները և COVID արձանագրությունները դժվարացնում են Չինաստանում միջոցառման անցկացնում: Այս մասին հայտնել է Upcomer-ը:

«Բոլոր հնարավոր տարբերակները հաշվի առնելուց հետո մենք եզրակացրինք, որ League of Legends-ի Եվրոպա տեղափոխելը լավագույն հնարավորությունն էր, մենք պատրաստ չենք հայտարարելու, թե Եվրոպայում որտեղ կանցկացվի մրցաշարն այս տարի, սակայն հիմնական որոշիչ գործոնը կլինի ամենաշատ թվով թիմերի և նրանց լավագույն խաղացողների հասանելիությունը» – ասել է Նեդհենը:


fastnews-ads-banner